Քրիստոսի հրաշափառ հարության տոնը Գյումրիում նշվել է համաքաղաքային տոնախմբությամբ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Խաչքարերի պուրակում ապրիլի 1-ին անցկացվել է Սուրբ Զատիկի տոնին նվիրված տոնախմբություն:
Միջոցառման շրջանակներում քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունները, կրթական հաստատությունները, հասարակական կազմակերպություններն ու անհատ վարպետները հանրության էին ներկայացրել ձեռքի աշխատանքներ, զատկական պարագաներ, ձևավորված հավկիթներ, խաղալիքներ և այլն: Ցուցահանդես-վաճառքի էր ներկայացված նաև զատկական քաղցրավենիք:
«Քաղաքապետարանը, նպատակ ունենալով վերականգնել ավանդական զատկական ավանդույթները, առաջին տարին չէ, որ անցկացնում է նմանատիպ համաքաղաքային միջոցառում, բայց այս տարի էլ ավելի մեծ է մասնակիցների թիվը:
Սա ոչ միայն քաղաք այցելած հյուրերի, այլ նաև գյումրեցիների համար է շատ հետաքրքիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը:
Տոնախմբությանը ելույթ են ունեցել տարբեր պարային համույթներ: Տարածքում անցկացվեցին նաև հոլի ու ավանդական կոխի, ինչպես նաև նկարչական մրցումներ, իսկ փոքրիկներին զվարճացնում էին Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տիկնիկները: Իրենց հմտությունները ցուցաբերել են նաև Գյումրու ավիամոդելիստների խմբակի սաները։
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44