Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը չի բացառել, որ Միացյալ Թագավորությունում բնակվող ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը կարող են թունավորված լինել Ռուսաստանից բերված հնդկաձավարի միջոցով, գրում է The Daily Star-ը:
Իրավապահները նման տեսակետի են հանգել, երբ տեղեկացել են, որ Սկրիպալն իր 33-ամյա դստերը՝ Յուլյային, խնդրել էր իր հետ Մոսկվայից հնդկաձավար, ինչպես նաև որոշ համեմունքներ բերել:
Յուլյան մոռացել էր այդ ամենն իր հետ տանել ու խնդրել էր Մոսկվայից Լոնդոն մեկնող մի ծանոթ կնոջ իր հետ մի տուփ հնդկաձավար բերել: Ենթադրվում է, որ խորհրդային արտադրության «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութը գտնվել է հենց այդ տուփում:
Հայտնի է, որ Սքոթլանդ Յարդն արդեն հարցաքննել է հնդկաձավարը բերած կնոջը, որը Ռուսաստանում աշխատում է բժշկական խոշոր ընկերությունում:
Մարտի 4-ին հայր և դուստր Սկրիպալներին թունավորված են հայտնաբերել բրիտանական Սոլսբերի քաղաքում: Պաշտոնական Լոնդոնն ու նրա դաշնակիցները կատարվածի համար մեղադրում են Մոսկվային: Ստեղծված իրավիճակի ֆոնին մի քանի տասնյակ պետությունից արտաքսվել է մոտ 100 ռուս դիվանագետ: Դրան ի պատասխան Մոսկվան արտաքսել է իր երկրում գտնվող օտարերկրյա դիվանագետների մի մասին: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լոնդոնը Սկրիպալի գործով Մոսկվային մեղադրելու համար բավարար ապացույցներ չունի:
Հավելենք, որ Յուլյա Սկրիպալը գիտակցության է եկել, սակայն նրա հոր վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
Հիշեցնենք, որ Սերգեյ Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55