Արցախում հայտնաբերված քարաբեկորները, որոնք տեղադրված են Արցախյան լեռների տափաստանամերձ հատվածի արևելյան լանջերից մեկի վրա և զբաղեցնում են մոտ մեկ քառակուսի կիլոմետր տարածք, բնական գոյացություններ են:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, քարաբեկորների համեմատաբար ամբողջական օրինակներն իրենցից ներկայացնում են մոտավոր կիսագնդաձև կամ կիսաձվաձև ծավալներ՝ բաղկացած իրար մեջ ներառված երկու թասաձև և մեկ գնդաձև ծավալներից:
«Արտաքնապես սրանք, կարծես, կենտրոնական «դեղնուցից» և երկու իրար մեջ առնված «սպիտակուցներից» բաղկացած հսկայական ձվեր լինեն, որոնք, ինչ-որ «հրաշքով», քարացել են և երկատվել՝ կտրվածքում ցուցադրելով երկու «սպիտակուցների» ավելի կարծր եզրերը, կենտրոնի գունդը, նրա մի մասը, կամ էլ ժամանակի ընթացքում տեղից դուրս եկած գնդի փոսորակը»,-ասել է Համլետ Պետրոսյանը:
Նա վստահեցրել է, որ քարաբեկորները բնական ծագում ունեն: Քարերի վրա արհեստական կտրվածքների, տաշվածքի կամ հղկման հետքերն իսպառ բացակայում են:
«Միայն երկու դեպքում կարելի վավերացնել, որ մարդիկ փորձել են հանել գունդը կամ նրա մի մասը: Բոլոր դեպքերում իրենց արտառոց տեսքով այս քարերը, երևի, առանձնակի ուշադրության են արժանացել և բացառված չէ, որ հետագա մանրամասն հետազոտությունները կարող են երևան բերել դրանց մշակութայնացման այլ փաստեր ևս»,-ասել է նա:
Քարաբեկորները հայտնաբերել էր Մարտակերտի բնակիչ Նարեկը, ով ամիսներ առաջ նկատելով այս բեկորները, հայտնել է այդ մասին Մարտակերտի պատմերկրագիտական թանգարանի աշխատակիցներին և նրանց միջոցով նաև Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանին: Քարաբեկորները հետագայում մանրամասն հետազոտության կենթարկվեն:

15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44