Ամերիկյան The Hill պարբերականն անդրադարձել է բրիտանական Սոլսբերիում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր սկանդալային թունավորման հետևանքով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կտրուկ սրմանը՝ նկատելով, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջին դեպքերից հետո ավելի կոշտ դիրքորոշում է զբաղեցրել Մոսկվայի ու նրա աջակիցների նկատմամբ:
Հոդվածագիր Ջեյմս Քոյլը ենթադրում է, որ սա վատ նորություն է այն երկրների համար, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ պաշտպանական ոլորտում:
«Ամերիկյան կողմի պատժամիջոցները խնդիրներ կստեղծեն գրեթե բոլոր հետխորհրդային պետությունների համար: Բացառություն կլինեն միայն Ուկրաինան ու Վրաստանը, որոնք Ռուսաստանից զենք չեն գնում: Կովկասում ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի շրջանակից դուրս գտնվող դաշնակիցներից մեկը՝ Հայաստանը, վտանգի գոտում է՝ Ռուսաստանի և Իրանի հետ ունեցած կապերի պատճառով»,-գրում է հեղինակը՝ նկատելով, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես վարում է համահավասար քաղաքականություն՝ փորձելով հավասարակշռել Ռուսաստանի ու Արևմուտքի հետ ունեցած լավ հարաբերությունները:
Միևնույն ժամանակ, Քոյլը հիշեցնում է, որ Հայաստանի տարածքում կա ավելի քան 5.000 ռուս զինծառայող և որ Ռուսաստանը Հայաստանին զենք մատակարարող գլխավոր երկիրն է:
«Բացի այդ, Հայաստանը ռազմական կապերի մեջ է Իրանի հետ»,-շարունակում է Քոյլը՝ հավելելով, որ 2015թ. Թեհրանի ու «միջնորդ վեցյակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում Երևանի համար Իրանի հետ համագործակցության ասպարեզում նոր հնարավորություններ բացվեցին:
Հոդվածագիրը հավելում է, որ Հայաստանն ու Իրանը համագործակցում են ռազմաարդյունաբերության և գիտության ոլորտներում: Նա նշում է, որ պաշտպանական ոլորտում այս համագործակցության նոր թափն ընդամենը նախկինում երկրների միջև եղած ռազմական կապերի վերսկսումն է:
«Երևանը Ռուսաստան-Հայաստան-Իրան միության առանցքային կետն է»,-գրում է Քոյլը՝ մեջբերելով Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքը, համաձայն որի՝ ժամանակն է, որ այս երկրների միջև ստեղծված պաշտպանական եռյակն ավելի պաշտոնական բնույթ ստանա:
«Հայաստանը փոքր երկիր է ու իր ավելի հզոր հարևանների աջակցության կարիքն է զգում, բայց այն վտանգավոր ճանապարհ է բռնել՝ փորձելով միավորող օղակ դառնալ ամերիկյան շահերին հակասող երկու պետությունների՝ Ռուսաստանի ու Իրանի համար: Եվրոպական Միությունը ճիշտ քայլեր է ձեռնարկում այն առումով, որ Հայաստանի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այդ երկրին այլընտրանք տալով թշնամական ուժերի միջև ընտրության հարցում: Միացյալ Նահանգները պետք է ևս խրախուսի Հայաստանին՝ օգնության համար Արևմուտքի կողմը նայելու համար»,- եզրափակում է Քոյլը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55