Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր՝ ապրիլի 2-ին, Գյումրիից մեկնարկած քայլերթն ավարտել են Սպիտակ քաղաքում: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ քայլարշավի մասնակիցները վրաններ են խփել Սպիտակ քաղաքում: Իսկ վաղն առավոտյան կշարունակեն քայլերթը Հայաստանի խոշոր քաղաքներով:
«Այսօր արել ենք 18 հազար 35 քայլ եւ հիմա ճամբար ենք խփել Սպիտակ քաղաքի մոտակայքում: Օրը սկսեցինք ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշաակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Այսօր կանդրադառնանք քառօրյա պատերազմին, կքննարկենք կատարվածը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց քայլարշավին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի:
Նշենք, որ քայլերթը մարտի 31-ին, Գյումրիից Նիկոլ Փաշինյանը մենակ սկսեց, սակայն ընթացքում նրան էին միանում իր թիմակիցները:
Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում են քայլել շուրջ 200 կմ կամ 3500 քայլ, որը կավարտեն Երեւանի Ազատության հրապարակում, ապրիլի 13-ին, ժամը 18.30-ին: Ընդհանուր առմամբ, քայլերթը կշարունակվի 14 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի 5 խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով:
«Մեր այս քայլը քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, ՀՀԿ-ի եւ քայլ է հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի: Այս ակցիայով խնդիր ունենք որոշակի վստահություն, հավատ ներշնչենք ՀՀ քաղաքացիների ուժերի նկատմամբ, որ նրանք կարող են դուրս գալ հրապարակ եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին գալ իշխանության»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44