Datawrapper ծառայության մասնագետները խոշոր քաղաքների բնակչության քանակի տատանումների օնլայն քարտեզ են մշակել: Այն կազմվել է 2000-ից մինչեւ 2016-ը թվականը ՄԱԿ-ի հավաքած տվյալների հիման վրա: Քարտեզի վրա 500 քաղաք է հայտնվել, որոնց բնակչությունը 2016-ին գերազանցել է մեկ միլիոնը, գրում է Naked-Science-ը:
Քարտեզի հեղինակները օգտվել են ՄԱԿ-ի The World’s Cities in 2016 զեկույցի տվյալներից: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2016 թվականին աշխարհի բնակչության 54.5 տոկոսն ապրել է քաղաքներում: Հետազոտողների կանխատեսումների համաձայն՝ 2030 թվականին քաղաքաբնակներ կդառնան մինչեւ 60 տոկոսը, իսկ մարդկանց մոտ մեկ երրորդը կտեղափոխվի մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքներ:
Քարտեզի հեղինակները երկու ցուցանիշներից կախված՝ տարբեր գույնի եւ չափի շրջաններով են նշել քաղաքները: Շրջանի չափը կապված է բնակչության քանակի հետ, գույնը ցույց է տալիս բնակիչների աճը եւ արտահոսքը: «Աճող» քաղաքները երկնագույնով են նշված (որքան մուգ է գույնը, այնքան արագ է աճում բնակչության թիվը): Նարնջագույնը վկայում է բնակչության թվի կրճատման մասին: Երեւանը նարնջագույնով է պատկերված: Ըստ ծառայության տվյալների՝ 2000-ին Երեւանի բնակչությունը 1.1 մլն է եղել, իսկ 2016-ին՝ 1 մլն: Այսպիսով ամեն տարի արտահոսքը կազմել է -0.4 տոկոս:
Թբիլիսին եւ Բաքուն երկնագույնով են նշված:
Այսպիսով, Թբիլիսիի բնակչությունը 2000 թվականին կազմել է 1.1 մլն, 2016-ին՝ 1.1 մլն: Բնակչության ներհոսքը գնահատվում է տարեկան 0.3 տոկոս: Բաքվի բնակչությունը 2000 թվականին եղել է 1,8 մլն, իսկ 2016 թվականին` 2,4 մլն մարդ, աճը կազմել է 1,9 տոկոս:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55