Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ անպայման վերադառնալու է Վրաստան ու «վերջ է դնելու» երկրի ներկայիս իշխանությունների գործունեությանը, գրում է РИА Новости գործակալությունը:
«Իրական վտանգը կարելի է հաղթահարել միմիայն տնտեսական աճի ու կենսամակարդակի բարձրացմամբ: Ես մտադիր եմ անձամբ զբաղվել դրանով: Այժմ իմ դեմ մեղադրանքներ են առաջադրում միայն մի նպատակով՝ որպեսզի ես չմտածեմ Վրաստան վերադառնալու մասին, բայց ես կվերադառնամ Վրաստան ու կիրագործեմ բոլոր ծրագրերն իմ թիմի հետ միասին», - ասել է Սաակաշվիլին՝ հավաստիացնելով, որ միայնակ չի թողնի վրաց ժողովրդին:
Նա նաև խոստացել է «վերջ տալ» Վրաստանի ներկայիս իշխանությունների գործունեությանը նախագահական ընտրություններից հետո:
Հիշեցնենք, որ Վրաստանում Սաակաշվիլիի դեմ մեղադրանքներ են առաջադրված մի շարք քրեական գործերի շրջանակներում, այդ թվում՝ անձնական կարիքների համար պետբյուջեից 5 մլն դոլարի չափով գումարի յուրացման համար։
Բացի այդ, Թբիլիսիի դատարանը նրան հեռակա կարգով 3 տարվա ազատազրկման է դատապարտել 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկ»-ի աշխատակից Սանդրո Գրիգվլիանիի սպանության գործի շրջանակում։ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման համար։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55