ARM | RUS |

Ապրիլը շեշտադրումներ փոխեց նաև բանակցային գործընթացում

03.04.18 | 15:33

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց՝ ապրիլյան պատերազմից հետո մտավորականներին համախմբեց, դիրքեր գնացին, հանդիպեցին զինվորների հետ: Դիրքերում հանկարծակի որոշեց, դրա իրավասությունը չունենալով հանդերձ, տղաներից որևէ մեկին մեկ շաբաթ արձակուրդ խոստանալ:

«Ասացի՝ ինձ իրավունք է տրված մի շաբաթով մեկիդ արձակուրդ տանելու, ով որ ուզում է՝ ոտքի կանգնի: Ոչ մեկը ոտքի չկանգնեց, ես ոտքի կանգնեցի ու ծափահարեցի նրանց: Մի տխրություն կար իրենց մեջ, ասում եմ՝ տղաներ, ձեր ոգին տեղն է, բայց ինչ-որ տխուր բան կա: Մեկը պատասխանեց: Ասացին՝ մեր ընկերները գնացին, հետո այնպես եղավ՝ մեզ չթողեցին, որ վրեժը լուծենք, և տխրությունը դրանից է»,- ասաց նա:

Տեր-Գուլանյանը նշեց՝ ինքն անուղղակի և ուղղակի լավատես է, դատելով պաշտպանության նոր նախարարի գործունեությունից, բանակի ռեֆորմից, դա իրեն վստահություն է տալիս, որ մենք կունենանք այն բանակը, որը նախապատրաստ զինված կլինի ամեն պահի համար. «Ես համոզված եմ, որ պատերազմ չի լինի, բայց այդպիսի դեպքեր լինելու են»:

Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին երկու վատ բան է եղել և 30-40 զարմանալի պատմություններ:

«Մենք կորցրինք առյուծների, բավական է մեկ առ մեկ հիշել այդ քաջերին, որոնք ոտքի կանգնեցին և զոհվեցին հայրենիքի համար: Երկրորդ զարմանալի բանն այն է, որ մեր հակառակորդն իրենից անկախ հասկացավ՝ կարող է առաջ շարժվել, մինչև այդ նման բան չի եղել»,- նշեց նա:

Եղիազարյանը հիշեցրեց՝ Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է, որ մեր տղաները հետ են գնացել, բայց չանցած ժամեր՝ կրկին առաջ են գնացել. այս անգամ այդպես չեղավ:

«Մեզ տասը տարի կերակրում էին ապահով Հայաստանով: Պարզվում է՝ Հայաստանի միջին բնակիչը շատ էր ցանկանում ապրել ապահով Հայաստանում: Այնքան էին ասում, մարդիկ, ովքեր գիտեին՝ ով է ասողը, սկսեցին հավատալ: Երեք օրում պարզվեց՝ ինչ ապահովի մասին է խոսքը: Ասում է՝ մենք չկարողացանք դիրքեր փամփուշտ հասցնել, որովհետև ճանապարհները ռմբակոծվում էին: Ուրեմն՝ նրանց թվում էր՝ ճանապարհին ծաղիկ էին տալու պատերազմի ժամանակ»,- ասաց նա:

Ապրիլյան պատերազմի առաջին պատասխանատուն, ըստ Եղիազարյանի, Արցախի նախարարն էր, ում հետագայում առաջ քաշեցին և բերեցին Հայաստան՝ որպես շտաբի պետ: Իսկ ամենազարմանահրաշն, ըստ բանախոսի, այն է, որ որևէ մեկը պատասխան չի տվել, հակառակը՝ նախարարին բերել են շտաբի պետ, ավելին՝ ստացել է գեներալի աստղ:

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը նշեց՝ ապրիլը ստիպեց այն մարդկանց, ովքեր որոշող դերակատարում ունեին ռազմաքաղաքական ոլորտում, մի քիչ ավելի մտածել: Նրա խոսքով՝ այժմ առաջ են քաշվում տարբեր հայեցակարգեր, որոնք իրենք նախկինում անընդհատ առաջադրել են, բայց դրանց ուշադրություն չեն դարձրել, օրինակ՝ ազգ-բանակը, ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը:

Նրա խոսքով՝ ապրիլը ստիպեց, որ շատ բաներ վերանայվեն, պարզեն՝ ինչն էր պատճաը, որ այդ զոհերն ունեցանք, որ հակառակորդը կարողացավ չեզոք գոտին խախտել:

«Կարճ ասած՝ մերոնք սկսեցին մի քիչ ավելի մտածել, քան մինչև ապրիլը: Ասում են՝ լավ, պաշտոնյա է, թող ինքը մտածի, այդպես չէ, գոյություն ունի հասարակության պահանջ, ինչու՞ չեք պահանջում այն, ինչ կբերի ձեր անվտանգությանը: Դպրոցում ինչ ասեք սովորում ենք, բայց մարտի դաշտում միակ բանը, որ կարող է պետք գալ, ավտոմատ քանդելն է»,- ասաց նա:

Վարդանովը հույս հայտնեց, որ այլևս զգոնությունը չենք կորցնի, որպեսզի հակառակորդին առաջ գնալու հնարավորություն չտանք: Բանախոսը նշեց՝ ամեն հարցում մեղավորը միշտ հրամանատարն է, անգամ եթե թվում է նա մեղավոր չէ: Վարդանովի խոսքով՝ պարտադիր չէ, որ հրամանատարը հանցավոր լինի, բայց իր բացթողումները եթե բերել են անհաջողությունների, որոշակի փուլում նահանջի, այդ ամենի համար պիտի պատասխան տա նախարարը:

«Դե, իսկ ինչի՞ արդյունքում գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը դարձավ գեներալ-գնդապետ, երևի ապրիլին նրա հեղինակությունը, վարկանիշը տուժել էր, հիմա ստացել է, որ վարկանիշը բարձր լինի և կարողանա իր գործառույթները լավ կատարել»,- ասաց նա:

Ապրիլին, ըստ Վարդանովի, տեղի են ունեցել մի շարք տեխնիկական վրիպումներ, ճիշտ չէ, որ ասում են՝ փամփուշտ չի եղել: Ցինկը միշտ մի տեղում դրված լինելով, կամաց-կամաց քայքայվել է, փամփուշտները խոնավություն էին քաշել, լավ չէին աշխատում: Այդ տեխնիկական վրիպումներն, ըստ բանախոսի, հանցանք չեն. «Ես 98 թվից չեմ ծառայում, ես բանակի հետ կապ ունեմ այնքանով, որ ուզում եմ մեր բանակը մտնի Անկարա, մտնի Բաքու, ես հանքահոր վերցնեմ, աշխատեմ»:

Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով՝ ցանկացած դեպքում հրամանատարը պատասխանատու է, հրամանատարը միայն նրա համար չէ, որ հաղթանակ տանի, ծափահարենք, մեդալ ստանա: Տեր- Գուլանյանը նշեց՝ ապրիլյան պատերազմը բոլորիս սթափեցրել է, այդ սթափությունը պարտադրված ենք անընդհատ պահել, զգաստ ու զգոն լինել, և դա մեզ պետք է ոտքի կանգնեցնի, ուժեղացնի: Հրապարակախոսը նշեց՝ մենք սեփական ռազմական տեխնիկան պիտի ստեղծենք:

Հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը նշեց՝ գիտակցենք, թե ոչ, սակայն դատապարտված ենք հզորանալու, ուրիշ ելք չունենք. «Ամենակարևոր բաները՝ գոնե ավտոմատ կամ և այլն, պետք է ունենանք մեր ռազմարդյունաբերությունում, մեր ամեն զինվորի կյանքը կարևոր է: Մեր երեխաների նկատմամբ այդքան անփույթ գտնվել չէր կարելի, եթե այդպես է, ուրեմն՝ մարդիկ իրենց տեղում չեն, եթե հրամանատարը տարրական գիտելիքները չունի, չի հասկանում, որ փամփուշտը խոնավացել է, ինչը այդքան կյանքեր արժեցավ, ուրեմն նա իր տեղում չէ»:

Ապրիլյան պատերազմն, ըստ Գուրգեն Եղիազարյանի, շեշտադրումներ փոխեց նաև բանակցային գործընթացում: Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ սխալը չկրկնվի, թշնամին պետք է իմանա՝ մեր երկիրը պատրաստ է ամեն ինչի: Ապրիլից հետո, ըստ Եղիազարյանի, հռետորաբանություն փոխվեց. Ալիևը սկսեց խոսել Երևան քաղաքից:

«Մենք ամեն կերպ աշխարհին պետք է ներկայացնենք: Գորգերից էին խոսում, ձայն չէինք հանում, անցան լավաշին, տոլմային, հարիսային, ձայն չհանեցինք, էշի ականջում քնած էինք, հետո սկսեցին Զանգեզուրից խոսել, որ իրենց տարածքն է, այնտեղ կուտակումների մասին ձայն չհանեցինք, Իրանը անմիջապես նոտա հղեց՝ ասելով՝ այնտեղից սպեզնազը հանեք: Հիմա խոսում են Երևանի մասին, բայց ծոծորակները կտեսնեն, դեպի երևան առաջխաղացում չեն տեսնի»,- ասաց նա:

Ըստ բանախոսի՝ ապրիլից հետո Ալիևը համը տեսավ, ախորժակ բացվեց, հիմա խնդիրն այն է՝ այնպես պատրաստվել, որ նման բան այլևս չլինի, իսկ դրա համար գումար է հարկավոր, իսկ գումարի համար՝ պետք է դրանք չթալանվեն, դրվեն արդյունաբերության մեջ, նոր զենքեր ստեղծվեն:

Վարդանովն արձագանքեց՝ որ Ալիևը երևանի մասին խոսում է դեռ 2007-ից: Նա նշեց՝ պետք է հասկանանք, որ ոչ թե ապրիլյան պատերազմը ախորժակ բացեց, այլ նրանք հայկական հողերի, կյանքերի վրա միշտ ախորժակ են ունեցել:

«Նրանք մեզ միայն ծառա կամ ստրուկ են տեսնում, այլ կերպ՝ մենք միայն որպես դիակ ենք հարմար, եթե մենք խելք ունենք, ուզում ենք գոյատևել և ապրել, արժանի ապրել չեմ ասում, նրանց բանակի վերջը պիտի տանք, դրա շնորհիվ նաև ադեկվատ հարևան կունենանք: Պիտի պատրաստվենք հարձակվողական մարտերի»,- ասաց նա:

Վարդանովի գնահատմամբ՝ Հայաստանում հասարակությունը պետք է առողջանա: Նրա խոսքով՝ ապրիլին զոհվածներին բոլորը հիշում են, իսկ նրանց նկատմամբ, ովքեր զոհվել են մարտին, 97 թ. կամ մեկ այլ շրջանում, անտարբեր են:



Աղբյուր` Panorama.am


Զոհեր, տուժածներ. Բախվել են երկաթե ամրաններ տեղափոխող բեռնատարն ու ՎԱԶ 21014-ը

Զոհեր, տուժածներ. Բախվել են երկաթե ամրաններ տեղափոխող բեռնատարն ու ՎԱԶ...

18:25

Վճարային բոլոր հարցերի դեպքում դիմեք «Թել-Սել»-ին, մետրոպոլիտենի աշխատակիցներին մի՛ վիրավորեք. Հայտարարություն

Վճարային բոլոր հարցերի դեպքում դիմեք «Թել-Սել»-ին, մետրոպոլիտենի աշխատակիցներին մի՛ վիրավորեք....

18:05

Հայաստան կժամանի Ղազախստանի արտգործնախարարը

Հայաստան կժամանի Ղազախստանի արտգործնախարարը

17:36

ՔՊ-ական նախկին պատգամավորին հանձնվել է ՍԴ դատավորի պատմուճանը

ՔՊ-ական նախկին պատգամավորին հանձնվել է ՍԴ դատավորի...

17:13

Արսեն Թորոսյանն այցելել է մանկատուն

Արսեն Թորոսյանն այցելել է մանկատուն

16:54

TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է. Զոհրաբ Մնացականյան

TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է. Զոհրաբ...

16:27

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները. Դրանք տևում են ժամը 21.30–ից մինչև 07.00

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները. Դրանք տևում են ժամը 21.30–ից մինչև...

15:23

Չեմ կարծում, որ շանտաժ է, երբ ՌԴ–ն ասում է՝ եթե ԵԱՏՄ–ից դուրս գաք, գազը կթանկանա. Աղազարյան

Չեմ կարծում, որ շանտաժ է, երբ ՌԴ–ն ասում է՝ եթե ԵԱՏՄ–ից դուրս գաք, գազը կթանկանա....

15:02

Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել

Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի...

14:48

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները....

14:35

Սամվել Կարապետյանի բիզնեսներում ստուգումներ անելու հրահանգ ստացե՞լ է Փաշինյանից․ ՊԵԿ նախագահի պարզաբանումը

Սամվել Կարապետյանի բիզնեսներում ստուգումներ անելու հրահանգ ստացե՞լ է Փաշինյանից․ ՊԵԿ նախագահի...

14:16

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նախկին նախարար Արտեմ Ասատրյանին

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նախկին նախարար Արտեմ...

13:55

Ձերբակալվել է Արման Սահակյանը

Ձերբակալվել է Արման Սահակյանը

13:49

Թուլությունը խաղաղություն չի բերում, այն նոր սպառնալիքներ է առաջացնում. Գագիկ Ծառուկյան

Թուլությունը խաղաղություն չի բերում, այն նոր սպառնալիքներ է առաջացնում. Գագիկ...

13:35

«Հայաստան» դաշինքը ներկայացնում է նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժինը

«Հայաստան» դաշինքը ներկայացնում է նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական...

13:03

«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ

«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ...

12:35

Ոստիկանները պարզել են, որ «Ցլիկ Հայկո»-ն, «Քյարամիկ»-ը, «Բջե»-ն, «Սևո»-ն, «Ուֆայի Գևոր»-ը, «Բաքսիոր»-ը, «Քանաքեռցի չոփ»-ը և ևս 3 հոգի ապօրինի կերպով ձեռք են բերել զենք-զինամթերք և պահում են իրենց մոտ

Ոստիկանները պարզել են, որ «Ցլիկ Հայկո»-ն, «Քյարամիկ»-ը, «Բջե»-ն, «Սևո»-ն, «Ուֆայի Գևոր»-ը,...

12:08

Բացվել է «Միասնության թևեր»-ի 33-րդ գրասենյակը

Բացվել է «Միասնության թևեր»-ի 33-րդ գրասենյակը

11:48

Հայաստանն Իրանին կապող երկաթուղու՝ ՀԱԿ-ի ծրագիրը էլ ավելի արդիական է դառնում. Զուրաբյան

Հայաստանն Իրանին կապող երկաթուղու՝ ՀԱԿ-ի ծրագիրը էլ ավելի արդիական է դառնում....

11:18

Վթարային ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղամասում

Վթարային ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղամասում

10:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44