Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի աջակցությամբ Հայոց մշակույթի տանը՝ Դուդյան գրադարանում, ապրիլի 1-ին տեղի ունեցավ Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: Հանդիսությունը ներածական խոսքով բացեց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տաթև եպս. Հակոբյանը, որին հաջորդեց Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի ելույթը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Դեսպան Մինասյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ 30 տարի առաջ, ազդարարելով Արցախի ազատ ապրելու կամքն ու իրավունքը և ծնունդ տալով արցախյան շարժմանը, հայ ժողովուրդը բացեց իր դարավոր պատմության ևս մեկ փառավոր էջը: Արցախյան շարժումն ազատության ու արդարության պայքար էր, որին միացավ ամբողջ աշխարհի հայությունը. այն հայ ժողովրդի հավաքական կամքի դրսևորման և ազգային վերածննդի պահն էր, երբ մեկ միասնական բռունցք դարձան Հայաստանը, Արցախը և սփյուռքը:
Ելույթներով հանդես եկան նաև Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Վարուժան Ոսկանյանը, խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ռումինահայ գրող, հրապարակախոս, Սարգիս (Սերջիու) Սելյանի «Արցախ՝ երկիր, որ կա» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացրեց և Սարգիս Սելյանի ողջունի խոսքը ընթերցեց «Արարատ» հանդեսի խմբագիր, պատմաբան Էդուարդ Անտոնյանը: Միջոցառումը լուսաբանվեց նաև ռումինական մամուլի ու հեռուստատեսության կողմից:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47