Թուրքիայի նոր վարչապետ նշանակելը թուրքական արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխման նպատակ էր հետապնդում: Ավելին, նշանակումից օրեր անց Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ վերադառնալու են «0 խնդիր հարևանների» հետ սկզբունքին՝ նշելով այնպիսի երկրներ, որոնց հետ հաշտվելու հնարավորությունն անհավանական է համարվել Դավութօղլուի օրոք՝ Սիրիա, Եգիպտոս: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նկատեց արաբագետ Արմեն Պետրոսյանն՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Թուրքիայի՝ Ռուսաստանի և Իսրայելի հետ հաշտեցումը տեղի ունեցավ նույն օրը: Այլ հարց է, որ Իսրայելի հետ հաշտեցման գործընթացը սկսվել է 2013-ին, իսկ Ռուսաստանինը՝ շատ արագ ընթացավ, ինչը պայմանավորված է Թուրքիայի նախագահ Էրդողանի ամբիցիոզ կերպարով:
«Իսրայելի հետ հաշտեցումը սկսվել է 2013-ի մարտին, երբ վարչապետ Նեթհանյաուն Օբամայի ներկայությամբ զանգահարեց վարչապետ Էրդողանին և պաշտոնապես ներողություն խնդրեց: Սա, բնականաբար, առավել հնչեղ է, քան Էրդողանի՝ Պուտինին ուղղված նամակում ասված ափսոսանքը: Այստեղ մի կարևոր հանգամանք ևս կա. Իսրայելը Թուրքիային 20-21 միլիոն փոխհատուցում է տալու թուրքական քաղաքացիների սպանության համար, մինչդեռ ռուսական կողմը փոխհատուցման մասին հստակ բան չի ասում»,-ընդգծեց նա:
Այս համատեքստում անդրադառնալով Ստամբուլի Աթաթուրքի անունը կրող օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններին, որը վերագրվում է ԻՊ-ին, արաբագետը նկատեց, որ ԻՊ-ն իր արածների համար միշտ պատասխանատվություն է ստանձնել, որի մասին հայտարարել է ժամերի ընթացքում, մինչդեռ այս դեպքում ոչ մի նման բան չի եղել, թեպետ ձեռագրային նմանություն կա: Այստեղից Արմեն Պետրոսյանը գալիս է այն եզրահանգման, որ պայթյունները ձեռնտու էին Թուրքիայի ղեկավարությանը, քանի որ այն մեղմեց հաշտեցման գործընթացների հետ կապված հնարավոր աղմուկը: Երկրորդ՝ ԻՊ-ին մեղադրանքը հուշում է, որ Թուրքիան փոխելու է իր գործելաոճը սիրիական գործընթացներում, քանի որ իրականությունը ցույց տվեց, որ նախկին մոտեցումները տապալվել են: Երրորդ՝ պայթյունների փաստը կօգտագործվի՝ ԻՊ-ի դեմ թիրախային գործողություններ իրականացնելու:
Արաբագետը չբացառեց, որ ականատեսը կլինենք Սիրիայում ռուս-թուրքական համագործակցության, քանի որ ընդհանուր շահեր կան.«Պաշտոնական Մոսկվան կընդունի Թուրքիայի շահերը Սիրիայի տարածքում՝ պայմանով, որ Թուրքիան էլ կընդունի իր դիրքերը: Սա լուրջ աշխարհաքաղաքական գործընթաց է, և սիրիական հակամարտությունը լինելով ներքաղաքական ճգնաժամ, վերածվել է նաև աշխարհաքաղաքական դիմակայության, ուստի այս խնդրի հանգուցալուծումը, բնականաբար, ենթադրում է նաև արտաքին դերակատարի շահերի ամրապնդում ապագա Սիրիայում: Թուրքիան բացառում է քրդական ինքնուրույն միավորման ստեղծումը, ռուսական կողմը ևս շահագրգռված չէ այս հարցում, ինչը համընկնում է Սիրիայի իշխանությունների մոտեցումներին: Երկրորդ՝ Թուրքիան որևէ կերպ չի կարող դեմ լինել Սիրիայի առափնյա շրջանում ՌԴ-ի ներկայությանը, վերջինն էլ կարող է կողմ լինել հյուսիսային հատվածում Թուրքիայի ազդեցությանը»:
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42