Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել: ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանին Հայաստանի կառավարությունը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում կվճարի 2410 եվրո: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքից:
2009 թվականի նոյեմբերի 18-ին դիմումատու Կարեն Պողոսյանը հայց է ներկայացրել արդարացի փոխհատուցման պահանջով: Նա դիմումում նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի՝ սեփականության իրավունքի խախտում։
Նշենք, որ դիմումատուն առանց թույլտվության Երևանի արվարձաններից մեկում 1000 քմ մակերեսով հողատարածքի վրա կառուցել է 500 քմ ընդհանուր մակերեսով շինություն, որը բաղկացած է եղել պահեստից ու անավարտ շինությունից:
2001 թվականին դիմումատուն հատուկ հայց է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել այդ շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը, ինչպես նաև հողամասի նկատմամբ իր օգտագործման իրավունքը: Քաղաքացու հայցը բավարարվել է, և Անշարժ գույքի կադաստրից նրան տրվել է սեփականության վկայական:
Սակայն 2009թ.-ին գլխավոր դատախազի տեղակալն առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել այն և մերժել դիմումատուի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը: Վերաքննիչ բողոքները բավարարվել է։
2016 թվականի մարտի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել ՄԻԵԴ-ի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։
Դիմումատուի հայցի արդարացի փոխհատուցումը բավարարելու համար ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար դիմումատուին վճարել 1.000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1.410 եվրո՝ դատական ծախսերի համար։ Նշենք, որ դիմումատուն պահանջել էր 92 000 եվրո:
tert.am
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44