Մեծ Մասրիկ համայնքում ավարտվել է «Մասրիկ 1» 55 ՄՎտ-անոց արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթը։ Մրցույթին մասնակացելու սկզբնական հայտ է ներկայացրել մոտ 7 տասնյակ ընկերություն, վերջնական փուլ են անցել 5 ընկերություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
«Ամենացածրը եղել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures (FRV) և իսպանական FSL Solar համաշխարհային ընկերությունների կոնսորցիումը։ Առաջարկվող սակագինը եղել է 20.11 դրամ», - ասաց Հայկ Հարությունյանը։
Համեմատության համար նա նշեց, որ փոքր հէկ-երի սակագինը 23.8 դրամ է։
«Այս ծրագիրը կոտրեց արևային տեխնոլոգիաների մասին եղած բոլոր տեսակի կարծրատիպերը, որ դրանք թանկ են, որ դեռ ժամանակ է պետք դրանք Հայաստանում ներդնելու համար։ Հիմա փաստացի մենք ունենք շատ էժան սակագին։ Այն կարող է դրական ազդել վերջնական սպառողական սակագնի վրա, եթե կշիռը արտադրության համակարգում մեծանա», - նշեց փոխնախարարը։
Բացի նրանից, որ այս ծրագրի արդյունքում կլինի նմանատիպ խոշոր կայան, Հ. Հարությունյանի խոսքով մի քանի այլ առավելություններ ևս կլինեն։
«Հաղթող ընկերությունը մի շարք նորարարական լուծումներ է առաջարկել, որոնք էականորեն բարձրացնում են այդ կայանի արդյունավետությունը։ Առաջարկվող տեխնիկական լուծումը մեկ առանցքով արևին հետևող համակարգն է, որը թույլ է տալիս արտադրությունը մոտ 20 տոկոսով ավելացնել։ Տեղադրվելու է մոտ 170 հազարից ավելի արևային վահանակ», - տեղեկացրեց Հայկ Հարությունյանը։
Նա նաև նշեց, թե սա բացարձակապես մասնավոր ներդրումային ծրագրով իրականացրած մրցույթ է և պետությունը մրցույթը անցկացրել է, որպեսզի հասկանա այն սակագինը, որը հայստանյան պայմանների համար նվազագույնն է։
«Սա իրականում ռեկորդային սակագին է», - եզրափակեց Հայկ Հարությունյանը։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33