ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն այսօր ստորագրել են «Անասնակերի մատակարարման բարելավում և կաթնամթերքի վերամշակման ընդլայնում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագիրը:
Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից։
Ծրագրի նպատակն է կաթնամթերքի ոլորտի արդյունավետության բարձրացումը՝ կերային ռեսուրսների բարելավման և վերամշակման ոլորտը ավելի թիրախավորված ներդրումներով աջակցելու միջոցներով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել անասնակերի և կաթի վերամշակման ոլորտների ուսումնասիրություններ: Արդյունքները կամփոփվեն ինտեգրված բջջային հավելվածի տեսքով, որտեղ զետեղված ամբողջ տեղեկատվությունը հասանելի կլինի նաև կաթնամթերք արտադրող ֆերմերների համար:
Գոհունակություն հայտնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՊԳԿ-ի միջև արդյունավետ համագործակցությամբ` նախարարը վստահություն է հայտնել, որ նոր ծրագիրը ևս կարևոր նշանակություն կունենա Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացման համար:
«Պետք է կատարվեն տարբեր ուսումնասիրություններ և վերուծություններ, որոնց արդյունքում մենք կկարողանանք մշակել ռազմավարություն` Հայաստանում կերարտադրությունը, անասնապահությունը, որակով կաթի և կաթնամթերքի արտադրությունը զարգացնելու նպատակով», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Ռայմունդ Յելեն հավելել է, որ Հայաստանը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի կենդանիների բարեկավման, ինչպես նաև կերարտադրության և վերամշակման ոլորտի զարգացման ուղղությամբ:
Նրա խոսքով` ծրագրի շրջանակում իրականացվող վերլուծությունների արդյունքում ՀՀ կառավարությանը կտրամադրվի ոլորտի զարգացմանն ուղղված քայլերի մանրամասն պատկերը և կկազմվի հստակ պատկերացում կաթնամթերքի ոլորտում առկա կարողությունների և ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ներդրումների վերաբերյալ:
Ստորագրման արարողությունից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որին հաջորդել է Դոնորների համակարգման հարթակի` www.dcf.am կայքէջի շնորհանդեսը: Կայքը մշակվել է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացում» ծրագրի (ԵՀԳԳԶԾ) շրջանակում և իրականացվում է ՊԳԿ-ի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ: Այն հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով:
«Հարթակը կարող է հանդես գալ նաև որպես երկխոսության միջոց, լավագույնս կապ հաստատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության և դոնորների միջև, ինչպես նաև գնահատել իրականացված ծրագրերի արդյունավետությունն ու դրանց ազդեցությունը գյուղատնտեսության զարգացման գործում: Այն կարող է նաև հանդիսանալ մոնիտորինգի և գնահատման առանձնահատուկ համակարգ», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի խոսքով` երբեմն դոնորական աջակցությունը ցուցաբերվում է միևնույն աշխարհագրական վայրերում նույնանման ծրագրեր իրականացնելու համար, իսկ այս համատեքստում հարթակը թույլ կտա համադրել և վերլուծել ծրագրերի արդյունքները:
Կայքը կհանդիսանա բացառիկ հարթակ, որը կմիավորի գյուղատնտեսության ոլորտի բոլոր դոնոր կազմակերպություններին և ոլորտում իրականացված և ընթացիկ ծրագրերը, հրապարակումները և այլն:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33