Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրերով մայրաքաղաքում շարունակվող շինբարեկարգման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Դավթաշեն վարչական շրջանում: Աշխատանքային այցի շրջանակում, վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ, քաղաքապետը նախ այցելել է «Երևանի հանդբոլի և խաղային այլ մարզաձևերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց», որը հիմնանորոգվում է: Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ պատասխանատուները նշել են, որ, ներքին հարդարմանը զուգահեռ, ծրագրի շրջանակում նորերով են փոխարինվում դռներն ու պատուհանները, նորոգվում է տանիքը, իրականացվում են նաև օդափոխության և ջեռուցման համակարգերի տեղադրման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ:
Առանձնակի կարևորելով Երևանում մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների հիմնանորոգման ծրագրերի նպատակը ևս առողջ սերունդ ունենալն ու տարբեր մարզաձևերի զարգացումն ու տարածումն է:
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և վերջին երկու տարիներին մարզական այդ օջախների պայմանների բարելավման ուղղությամբ զգալի ծրագրեր ենք իրականացնում: Մարզադպրոցներն իսկապես գտնվում էին անմխիթար վիճակում, ինչը տասնամյակների կուտակված խնդիր էր, և մենք սկսեցինք հետզհետե լուծումներ տալ դրանց: Հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ՝ մենք նաև գույքի թարմացման խնդիր ենք դրել ու համայնքային բյուջեում այդ մասով ևս միջոցներ ենք նախատեսել: Եվ վստահեցնում եմ, որ այս ծրագիրը նույնպես կլինի շարունակական այնքան ժամանակ, մինչև լիարժեքորեն լուծենք մարզադպրոցների թե՛ հիմնանորոգման և թե՛ մարզական գույքով համալրման աշխատանքները: Արդյունքում կունենանք ամբողջությամբ հիմնանորոգված, ջեռուցմամբ ապահովված ու կահավորված մարզադպրոցներ: Մարզադպրոցների պատասխանատուների առջև էլ հստակ խնդիր ենք դրել, որպեսզի հետևողական աշխատանք տանեն տարբեր մարզաձևերի զարգացման և պատանիների ու երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ», - ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ավտոճանապարհի շինհրապարակ, ծանոթացել ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքներին: Քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի իրականացման շնորհիվ հնարավորություն կընձեռվի Դավթաշենի 2-րդ թաղամասի վերին հատվածից դեպի Եղվարդի խճուղի և Տիգրան Պետրոսյանի փողոց տանող տարածքը դարձնել ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ճանապարհային հանգույց: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ և գործն ավարտել նախատեսված ժամկետում:
Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է համայնքային ծրագրերով իրականցվող աշխատանքներում բնակիչների ակտիվ մասնակցությունը:
«Դավթաշենն, ընդհանուր առմամբ, խնամված վարչական շրջան է, բայց, անշուշտ, անելիքներ դեռ կան: Հատկանշական է, որ թե՛ Դավթաշենում և թե՛ մյուս վարչական շրջաններում, հատկապես վերջին տարիներին, համայնքային ծրագրերի իրականացման հարցում բավականին ակտիվ է նաև մեր համաքաղաքացիների մասնակցությունը, ինչն իսկապես անչափ կարևոր է և ողջունելի մեզ համար: Երևանը բոլորիս մեծ տունն է, և մենք միասին պետք է կառուցենք մեր քաղաքն ու դարձնենք այն առավել հարմարվետ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33