Ավելի քան 400 կմ երկարությամբ խցանում է առաջացել Փարիզի մոտակայքում՝ երկաթուղային տրանսպորտի աշխատակիցների՝ արդեն երկրորդ օրը տևող գործադուլի հետևանքով: Այդ մասին հայտնել է BFM հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) աշխատակիցները մտադիր չեն դադարեցնել այն: Գործարկվել են TGV արագընթաց գնացքների միայն 10-20 տոկոսը: Բացի այդ, շրջանային գնացքների միայն 50 տոկոսն է աշխատում:
SNCF-ի տվյալներով՝ չորեքշաբթի գործադուլին մասնակցում է երկաթուղային տրանսպորտի աշխատակիցների 34 տոկոսը: Արհմիությունները հայտարարում են, որ SNCF-ի ղեկավարությունը սխալ տվյալներ է ներկայացնում, իրականում մասնակցությունը մոտ 80 տոկոս է կազմում:
Գործադուլը, որը պետք է վերսկսվի հետագայում ամեն երեք օրը մեկ, պետք է շարունակվի մինչև հունիսի վերջ: Գործադուլի մասնակիցները հանդես են գալիս կառավարության նախատեսած ոլորտի բարեփոխումների, այն մրցակցության համար բացելու դեմ, որի հետևանքով զգալիորեն կվատթարանա SNCF-ի, ինչպես և աշխատակիցների պայմանները: Աշխատակիցների հատուկ դժգոհությունն է առաջացնում իշխանությունների ծրագրերը՝ չեղարկել պետական ընկերության աշխատակիցների համար հատուկ կարգավիճակը, որը նրանց հնարավորություն է տալիս օգտվել մի շարք սոցիալական և կենսաթոշակային արտոնություններից:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55