«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը վիժեցնելու մեկ ռեալ տարբերակ կա՝ Հայաստանում իրականացնել ամբողջական իշխանափոխություն` ՀՀԿ-ին զրկելով խորհրդարանական մեծամասնություն ունենալու իրավունքից: Իսկ սա հնարավոր է նախևառաջ խորհրդարանը ցրելու և Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում: Բայց ԱԺ-ն ցրելն այնքան էլ հեշտ չէ.
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նոր Սահմանադրության համաձայն` ԱԺ արտահերթ ընտրություններ հնարավոր է անցկացնել, եթե երկու անգամ անընդմեջ խորհրդարանը չի ընտրում վարչապետ կամ եթե ԱԺ-ն չի հաստատում կառավարության ծրագիրը: Այդ դեպքում ՀՀ Սահմանադրության 92-րդ, 149-րդ և 151-րդ հոդվածների համաձայն` «ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով»:
Այլ կերպ ասած` իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնությունը պետք է «ինքնասպանություն» գործի` դուրս գալով նոր վարչապետի ու կառավարության դեմ: Սա տեսականորեն հնարավոր է, սակայն գործնականում դժվար է պատկերացնելը:
Մեկ փաստ էլ. այս ամենի դեմ պայքարել կարող է թերևս այն քաղաքական ուժը, որը ժամանակին պայքարեց սահմանադրական հանրաքվեի դեմ, որը ժամանակին բողոքարկեց ԱԺ ընտրությունները` չընդունելով ՀՀԿ-ի՝ մեծամասնությամբ խորհրդարանի լեգիտիմությունը:
ԱԺ-ում ներկայացված բոլոր խմբակցությունները չեն պայքարել սահմանադրական գործընթացի դեմ, իսկ ԱԺ ընտրություններից հետո ընդունել են արդյունքները` խորհրդարանը և իշխանությանը համարելով լեգիտիմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45