Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզերում շինարարության ակտիվության և գլխավոր հատակագծերի մշակմանը։
Նրա խոսքով՝ շինարարության ոլորտի ակտիվության գնահատման չափանիշներից է հանդիսանում շինարարության թույլտվությունների տրամադրումը։ Վարչապետի խոսքով՝ 2016 թվականին տրամադրվել է 2404 շինթույլտվություն, իսկ 2017-ին մարզերում և Երևանում տրամադրվել է 3407 թույլտվություն, ինչը 1003-ով ավելի է։
«Չնայած նշված դրական դինամիկային, պետք է արձանագրել, որ համայնքների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի բացակայությունը, խոչընդոտ է մարզերում շինարարական աշխատանքների նախաձեռնման, հատկապես կանխատեսելիության տեսանկյունից»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին մեկամսյա ժամկետում մշակել համայնքների ղեկավարների կողմից շինարարության թույլտվությունների տրամադրման միասնական նորմատիվային մոտեցումներ, այդ թվում անդրադառնալով տևողության և պահանջվող փաստաթղթերի հարցերին։ Միաժամանակ Քաղաքաշինության պետական կոմիտեում նախատեսել նման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ բողոքների ընդունման և խնդիրների արագ արձագանքման մեխանիզմ։
«Կարծում եմ, նման ինստիտուտ մարզպետների մոտ էլ պետք է լինի, պարոն Լոքյան»,- նշեց վարչապետը:
Բացի այդ, Կարեն Կարապետյանը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց ապահովել ըստ հաստատված ժամանակացույցի, համայնքների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի մշակման աշխատանքների կատարումը։
«Համապատասխան գործընթացում ցուցաբերել մասնագիտական օժանդակություն և սահմանել հսկողություն՝ քաղաքաշինական նորմատիվների պահպանման ուղղությամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ իրականացված աշխատանքների մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնեն Կառավարության աշխատակազմ։
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44