ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ստեղծված հատուկ աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են գյուղատնտեսության նախարարության, մարզպետարանների, ինչպես նաև սննդի անվտանգության պետական տեսչության ներկայացուցիչներ, աշխատանքային այցեր են կատարելու համայնքներ և տեղերում գործնական օժանդակություն են ցուցաբերելու համայնքային ղեկավարներին:
ՏԿԶ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի գլխավորությամբ ապրիլի 6-ին աշխատանքային խումբը այցելել է Գեղամասար համայնք:
Խմբում են նաև ՏԿԶՆ Ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ Արմեն Մանուկյանը, գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը, անասնաբուծության և անասնաբուժության վարչությունից Գևորգ Հարությունյանը և Գևորգ Թովմասյանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը և տեղական ինքնակառավարման և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը:
Գեղամասար համայնքի Սոթք կենտրոնում կայացած հանդիպմանը մասնակցել են խոշորացված համայնքի ղեկավարը, բոլոր բնակավայրերի վարչական ներկայացուցիչները: Քննարկվել են համայնքներին վերաբերող բազմաթիվ հարցեր. համայնքային եկամուտներ և բյուջեներ, համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակների և աշխատավարձի չափ, համայնքային հողեր, սուբվենցիաների տրամադրում: Հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերին պետական գերատեսչությունների ներկայացուցիչները տվել են հստակ պատասխաններ, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն աշխատանքային այց էր կատարել Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Գեղամասար և Վարդենիս խոշորացված համայնքներ, որտեղ քննարկվել էին տեղական բյուջեների 2017 թվականի կատարողական արդյունքները, պետության կողմից սուբվենցիայի կարգով իրականացվող ծրագրերի առաջնահերթությունները, ինչպես նաև համայնքային այլ հարցեր: Խոշորացված համայնքներ այցելությունները շարունակական են լինելու: Ապրիլի 7-ին նախարար Լոքյանն աշխատանքային այց է կատարելու Վայոց ձորի մարզի Եղեգիս, Արենի և Գլաձոր համայնքներ:
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55