ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում 2015-2017թթ. հարուցվել է երեք քրեական գործ՝ Հ.Սարգսյանի կողմից կատարված գողությունների դեպքերի առթիվ, որոնք մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Վերջին օրերին մամուլում ակտիվ քննարկվում են 2018 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Սիսիանի բնակիչ Հ. Սարգսյանի և իրավապաշտպանի հայտարարությունները՝ Հ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքների և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված պատժաչափի վերաբերյալ։
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ ի պատասխան բազմաթիվ հարցադրումների՝ ստորև ներկայացնում ենք համապարփակ տեղեկատվություն մինչդատական վարույթի վերաբերյալ։
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում 2015-2017թթ. հարուցվել է երեք քրեական գործ՝ Հ.Սարգսյանի կողմից կատարված գողությունների դեպքերի առթիվ, որոնք մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
Մասնավորապես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Սարգսյանին 2015թ. մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 2016թ.՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ի կետով, իսկ 2017թ.՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ի կետով: Նշված քրեական գործերով նախնական քննության փուլում քննիչը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:
Դատաքննության արդյունքների և նշանակված պատժաչափի ու տեսակի վերաբերյալ հարցադրումները մինչդատական վարույթի իրավասությունից դուրս են։ Ինչ վերաբերում է մեղադրյալի այն հայտարարությանը, թե, իբր, 2017 թվականին արձանագրված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը կիրառել է քննության խորթ մեթոդ և քանոնով սպառնացել է ընդունել մեղքը, ապա կոչ ենք անում նրան՝ օրենքով սահմանված կարգով ներկայացնել հաղորդում, ինչը հնարավորություն կտա իրավասու մարմնին պարզել բոլոր հանգամանքները և բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննության արդյունքում համապատասխան անձանց գործողություններին տալ համարժեք քրեաիրավական գնահատական»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33