Լոնդոնի հայտարարությունն այն մասին, որ «Նովիչոկ» գազը, որով թունավորել են ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը, արտադրվել է Շիխանի քաղաքի (Սարատովի մարզ) լաբորատորիայում, Լոնդոնի կողմից Սոլսբերիում կատարվածի՝ ոչնչով չհիմնավորված իր վարկածն արդարացնելու փորձ է: Интерфакс գործակալության հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Սա ավելորդ անգամ ցույց է տալիս, որ նրանք ամեն օր փորձում են ինչ-որ նոր հաստատումներ գտնել իրենց անպաշտպան դիրքորոշման համար», - ասել է Լավրովը:
Վերջինս ընդգծել է, որ այդ դիրքորոշումը նախկինի պես անպաշտպան կլինի, քանի դեռ Մեծ Բրիտանիան չի համաձայնի անկեղծորեն և ազնվորեն խորհրդակցել և եզրահանգման գալ՝ սեղանին դնելով իր բոլոր փաստերը և ոչ թե դրանք գրպանում պահելով:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ The Times բրիտանական թերթը հայտնել էր, որ Միացյալ Թագավորության հետախուզական ծառայությունը եկել է եզրակացության, որ «Նովիչոկ» նյարդային կաթված առաջացնող նյութն արտադրվել է Շիխանի փակ քաղաքի զինվորական հետազոտական բազայում:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55