ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, անկախ քննադատության ալիքից, շարունակում է պնդել, որ դեղերը դեղատոմսով վաճառելը ճիշտ որոշում է:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե ինքը չի հասկանում այն մարդկանց, որոնք դեղերի մասին խոսելիս անում են «հասարակ հակաբորբոքային դեղ» արտահայտությունը:
«Հասարակ հակաբորբոքային դեղ չի լինում, սրա մեջ արդեն իսկ խնդիր կա: Մարդկանց առողջությանը վնաս է օգտագործել հակաբիոտիկներ՝ առանց համապատասխան նշանակման»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ մարդիկ դժգոհում են, որ շտապօգնությունը չի գալիս, ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկաները չեն աշխատում, իսկ բժշկի այցելելը թանկ է, փոխնախարարն արձագանքեց.
«Այն բոլոր գործընթացները, որ մարդն անցնում է առողջությունը լավացնելու, հիվանդությունից բուժվելու համար, դրանցից հետո է նոր դեղատոմսի խնդիրը գալիս:
Դեղատոմսը վերջին փուլն է, որը Ձեր ասած խնդիրների հետ կապ չունի»:
Ինչ վերաբերում է հարցին, որ մի շարք համայնքներում բուժհաստատություններ չկան, իսկ ամբուլատորիաները կեսօրից փակվում են, Սերգեյ Խաչատրյանն ասաց, թե 2000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներում բժշկական ամբուլատորիաներ կան, որտեղ մասնագետներն ազատ են և իրավունք ունեն դեղեր նշանակել՝ տալով համապատասխան դեղատոմս:
«Մենք հասկանում ենք, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ճանապարհները մենք փնտրում ենք, մասամբ լուծում ենք և քայլ առ քայլ առաջ ենք շարժվում: Ժամը 1-ին փակվող ամբուլատորիաներ եթե կան, ահազանգ ունեք, ապա մեզ տվե՛ք տվյալները և մենք հարցը կկարգավորենք: Բայց այս խնդիրները որևէ առնչություն չունեն դեղատոմսի հետ: Այո՛, կան խնդիրներ, մենք ընդունում ենք, Դուք մեկն եք ասում, մենք մի քանիսը գիտենք, բայց դրանք դեղերը դեղատոմսով վաճառելու հետ կապ չունեն»,- շարունակեց Սերգեյ Խաչատրյանը:
Փոխնախարարի գնահատմամբ՝ դեղերը դեղատոմսով վաճառելն ի ցույց դրեց համակարգային մի շարք խնդիրներ և դարձրեց քննարկման առարկա: Սակայն նա նշեց, թե այդ խնդիրները դեղատոմսի հետ չեն առաջացել, ավելին՝ շեշտեց, որ մի շարք խնդիրներ արդեն լուծվել են, որոշների հարցում էլ դեռ լուծման ճանապարհները որոնվում են:
«Դեղատոմսը համակարգի համար կատալիզատոր հանդիսացավ, այն ի ցույց դրեց համակարգի որոշ խնդիրներ: Սակայն ինքն այդ խնդիրների հետ կապ չունի, քանի որ դեղատոմսը վերջին պահին արվող գործողություն է: Ձեր մատնանշած խնդիրները մինչ դեղատոմսի նշանակման հետ կապված գործընթացին են վերաբերում: Իրականում դեղատոմսը բացարձակ անհրաժեշտություն է»,- եզրափակեց Սերգեյ Խաչատրյանը:
13:35
13:35
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44