Ապրիլի 6-ին Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կողմից 7 ռուսաստանաբնակ միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին հայտարարությունից հետո նրանց ընդհանուր կարողությունը նվազել է ավելի քան 1,25 միլիարդ դոլարով: Այդ մասին են վկայում հեղինակավոր Forbes հանդեսի տվյալները, գրում է rbc.ru-ն:
Վերլուծաբանների հաշվարկներով՝ ամենաշատը կորուստ է կրել Օլեգ Դերիպասկան, որի կարողությունը նվազել է 960 միլիոն դոլարով, կամ ավելի քան 15 տոկոսով: Դերիպասկային պատկանող ընկերությունների բաժնետոմսերի արժեքն ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունից հետո 10-20 տոկոսի անկում է գրանցել:
Forbes-ի գնահատականով՝ Սուլեյման Քերիմովըկորցրել է 265 միլիոն դոլար, Վիկտոր Վեքսելբերգը՝ 57 միլիոն դոլար, Վլադիմիր Բոգդանովը՝ 6 միլիոն դոլար:
Պատժամիջոցների ցանկում հայտնված երկու գործարարի՝ Կիրիլ Շամալովի և Իգոր Ռոտենբերգի կարողությունների վրա պատժամիջոցների ցանկում հայտնվելը որևէ կերպ չի անդրադարձել, մինչդեռ Անդրեյ Սկոչիկարողությունն անգամ աճել է, թեկուզ ոչ զգալիորեն (0,2 տոկոսով, կամ 8 միլիոն դոլարով):
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել 38 ռուսաստանաբնակ գործարարի, պաշտոնատար անձի ու 15 ռուսական ընկերության նկատմամբ: Ցանկում, նշված գործարարներից բացի, ներառվել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։
Պատժամիջոցների ցանկում ներառումը ենթադրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ Միացյալ Նահանգների տարածքում գտնվող ակտիվների սառեցում, անշարժ գույքի, բանկային հաշիվների կալանք, ինչպես նաև ԱՄՆ մուտք գործելու արգելք:
13:35
13:35
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44