ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր լրագրողների համար կազմակերպած սեմինարին ներկայացեց 2018-2020 թթ. միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները:
«Վերջին հինգ տարվա ընթացքում միջազգային երկկողմ և բազմակողմ համագործակցության արդյունքում ֆինանսավորումը գյուղոլորտին ավելացել է 117 տոկոսով, ավելի քան երկու անգամ»,- ասաց նա:
Նա նշեց, որ Եվրամիության հետ համագործակցության արդյունքում այս տարի կմեկնարկի ոռոգվող գյուղանտեսության ծրագիրը:
«Եվրամիության հետ բանակցում ենք նոր ծրագրի շուրջ, որը պետք է իրականացվի 2019-2021 թթվականներին և վերաբերում է գյուղատնտեսական ռեգիստրներին, ենթակառուցվածքների զարգացմանը: Բացի այդ, գյուղատնտեսության նախարարությունն ակտիվ համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ, Ավստրիայի զարգացման գործակալության հետ, որի հետ իրականացնում ենք օրգանական գյուղատնտեսության զարգացումը»,- ասաց նա և նշեց, որ ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում տրամադրվել է 38 միլիոն եվրո, որից 20 միլիոնը՝ բյուջետային ապահովություն:
Փոխնախարարը նշեց, որ խոշոր ծրագրեր իրականացվում է նաև Համաշխարհային բանկի հետ: Նա, անդրադառնալով օրգանական գյուղատնտեսությանը, ասաց, որ հիմնականում Հայաստանից արտահանվում է մեղր, թեյ, հյութ և հիմնական արտահանման աշխարհագրությունը Ռուսաստանն է:
«Օրգանական գյուղատնտեսությունում դեռևս առաջին քայլեր են իրականացնում, 2020 թվականից պետական օժանդակության ձևաչափ ենք նախատեսում, գուցե լինեն նաև սուբսիդավորումներ»,-ասաց նա:
Արմեն Հարությունյանը նշեց, որ մեր օրգանական մթերքները մրցունակ են նաև Եվրոպայում: «Եվրոպայում օրգանական մթերքների վերաբերյալ մեծանում է պահանջարկը»,- ասաց նա և նշեց, որ աշխատելու են արտահանման ծավալները մեծացնելու ուղղությամբ:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ հավելեց, որ հայկական օրգանական մեղրը արտահանվում է Չինաստան:
tert.am
13:35
13:35
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44