Եթե Հայաստանը առաջիկա օրերին վավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, հունիսի 1-ից այն արդեն պայմանական կարգով ուժի մեջ կմտնի: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին :
Հարցին, թե համաձայնագրի ժամանակացույցով այժմ քայլերի ի՞նչ հերթականություն է լինելու, Սվիտալսկին պատասխանել է. «Ամենաառաջին խնդիրը այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն ուղղված քայլերի իրականացումն է: Հաջորդ շաբաթ Հայաստանի Ազգային ժողովը լսումներ է անցկացնելու, որին, հավանաբար, կհետեւի նաեւ քվեարկություն ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ Հայաստանի կողմից համաձայնագրի վավերացումից հետո մենք կարող ենք արդեն մտածել արդեն համաձայնագրի՝ պայմանական ուժի մեջ մտնելու մասին:
Եթե Հայաստանը արդեն այժմ՝ առաջիկա օրերին, վավերացնի համաձայնագիրը, մենք կարող ենք ակնկալել, որ հունիսի 1-ից այն արդեն պայմանական կարգով ուժի մեջ կմտնի»:
Նրա խոսքով, միեւնույն ժամանակ, Եվրամիության կողմից վավերացման գործընթացը կշարունակվի: «Ինչպես գիտեք, համաձայնագիրն առաջինը վավերացրել է Էստոնիան: Բացի այդ, գիտենք, որ այլ երկրներում դրա վավերացման գործընթացը մեկնարկել է: Այնպես որ, ԵՄ կողմից վավերացման գործընթացը կշարունակվի յուրաքանչյուր պետության օրենսդրությանը համապատասխան կարգով: Մենք ակնկալում ենք, որ մայիսի կեսերին քննարկումներ կանցկացվեն Եվրոպական խորհրդարանում, եւ խորհրդարանը իր աջակցությունը կհայտնի համաձայնագրին՝ ընդունելով ոչ օրենսդրական վճիռ»,- նշել է նա՝ մանրամասնելով, որ այս հարցում Եվրոպական խորհրդարանի վճիռը կոչվում է ոչ օրենսդրական, այսինքն՝ դա իրավական ուժ չունի, սակայն քաղաքական առումով շատ կարեւոր է. «Մենք հուսով ենք, որ բոլոր այս կարեւոր որոշումները ժամանակին կընդունվեն, եւ մենք հունիսի 1-ից հնարավորություն կունենանք կիրառել համաձայնագրի դրույթները՝ պայմանական կարգով»:
ԵՄ դեսպանի նշել է, թե ընդունելովԵՄ կարգավորումները՝ Հայաստանը կարող է արդիականացնել իր տնտեսությունը եւ արդիականացնել կենսագործունեության տարբեր ոլորտները: «Դրանցում կան շատ կարեւոր բաղադրիչներ, օրինակ՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը, սննդի անվտանգությունը, պետական գնումները եւ այլն: «Երբ ուսումնասիրում ենք համաձայնագրի հավելվածները, դրանց մեջ որոշ դեպքերում շատ կոնկրետ ժամկետներ են սահմանվում կարգավորումների իրականացման համար: Իհարկե, որոշ դեպքերում ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերվում, բայց մեր հայ գործընկերների հետ քննարկումներից մենք եզրակացրել ենք, որ նրանք լրջորեն եւ մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են սա իրականացնելու հնարավորությունները»,- ասել է նա:
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44