Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանն և Գագիկ Համբարյանը հաջորդ շաբաթ կդիմեն դատարան` իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքից ազատված դասախոս Գագիկ Համբարյանը` նշելով, որ այդ տարբերակը իրենց առաջարկել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը իրենց հետ հանդիպման ժամանակ:
«Նյութալի քննարկում չեղավ, ըստ էության, նախարարը մեզ առաջարկեց կամ դիմել դատարան, կամ մասնակցել մրցույթին`նորից աշխատելու համար: Մենք հարց բարձրացրեցինք, որ էդ խուլիգանական, շինծու մեղադրանքով, որ աշխաատանքից ազատվել ենք, էլ ո՞նց կարող ենք մրցույթի մասնակցել: Բացի այդ, մենք ասացինք, որ մենք չենք հավատում պարոն Մինասյանի անցկացրած որեւէ մրցույթին: 20 տարի Շիրակի մարզում հանրակրթույան ոլորտը քանդած եւ կոռուպցիայի մեջ թաղված մարդը չի կարող հիմա արդար մրցույթներ անցկացնել, որպեսզի մենք էլ հավատանք եւ ինչ-որ թե մրցույթների մասնակցենք: Սա ուղղակի շինծու քայլ է, որով պարոն Մինասյանը փորձում է մեղմել ստեղծված իրավիճակը»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Նա նշեց, որ իրենք պատրաստվում են դիմել նաեւ դատախազություն` ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի «ապօրինությունների» մասին հաղորդում տալու համար:
Նշենք, որ Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանն և Գագիկ Համբարյանը առանց նախապես տեղեկացվելու են ազատվել աշխատանքից եւ պնդում են, որ իրենք աշխատանքից ազատվել են ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի «ապօրինությունների» մասին բարձրաձայնելուց հետո:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33