Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն իր պաշտոնը կստանձնի այսօր՝ ապրիլի 9-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում։ Ըստ էության, հենց այսօրվանից էլ Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման։
Այսօր ավարտվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ԱԺ հատուկ նիստի ընթացքում Ազգային ժողովի նախագահը կբացի նիստը, կստուգի քվորում կա, թե ոչ։ «Այնուհետեւ ՀՀ նոր նախագահը կհրավիրվի ամբիոնի մոտ` երդման տեքստը ընթերցելու համար, որին կհաջորդի Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր օրհնությունը տալով ՀՀ նոր նախագահին։ Դրանից հետո արդեն պաշտոնը ստանձնած նախագահը իր առաջին ուղերձը կհղի ժողովրդին եւ դրանով նիստը կավարտվի»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նույն օրը Կառավարությունը կներկայացնի իր հրաժարականը։
«ՀՀ Սահմանադրության 212-րդ հոդվածը սահմանում է, որ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը, այսինքն ապրիլի 9-ին, Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, որը Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է։ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում (ապրիլի 9-16-ը), ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ։
Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Մինչեւ նոր կառավարության ձեւավորումը կառավարության բոլոր անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը։ Այսինքն թե վարչապետը, թե նախարարները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը կմնան պաշտոնակատարներ»,-պարզաբանե ԱԺ փոխնախագահը։
Ինչ վերաբերում է վարչապետի ընտրության հարցը քննարկելուն, ապա ԱԺ սահմանադրական օրենքի համաձայն, այն քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը` տվյալ դեպքում ապրիլի 17-ին։
«Քանի որ այդ օր ԱԺ հերթական նիստեր չեն լինելու, վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես կգա ԱԺ նախագահը»,-ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում. «Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Նշենք, որ նոր օրենսդրական կարգավորումներով կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետին եւ 17 նախարարներից։ Ներկայումս նախարարների թիվը 18 է, կրճատվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը։
Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը։ Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները երդվելու են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նրա նստավայրում։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33