Հունիսի 24-ին Արթիկ քաղաքում տեղի ունեցած աղետի հետևանքների վերացման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են, սակայն այդ աշխատանքների ընթացքը տարատեսակ մեկնաբանությունների է արժանանում: Կան ինչպես գոհունակություն արտահայտող, այնպես էլ ձեռնարկվող միջոցառումներից դժգոհող անձինք:
Բնակիչների շրջանում առկա հիմնական դժգոհությունը կապված է պետության կողմից տուժածներին հատկացված գումարների չափերի հետ: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որին մասնակցում էին ինչպես պաշտոնյաներ, այնպես էլ արթիկցի տուժածներ, քննարկվել են նաև գումարային հարցերը: Տուժածները իրենց բողոքն են հայտնել, ասելով, որ հատկացված օժանդակությունը չի բավականացնում կորուստները ետ բերելու համար: Բնակիչներից մեկը նշել է, որ ինքը կորցրել է բազմաթիվ հորթեր, խոսզեր, ճտեր, սակայն վնասի փոխհատուցումը կազմել է ընդամենը 655 հազար դրամ:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանն այս առնչությամբ նշել է, որ հատկացված գումարները ոչ թե փոխհատուցում են եղել, այլ օժանդակություն, դրա համար գուցե որոշ դեպքերում համարժեք չեն եղել վնասների չափին:
Փորձենք հասկանալ իրական պատկերը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացվելու է 41,746.0 հազ. դրամ՝ Արթիկ համայնքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար: Այսպես՝ 22 մլն 350 հազար դրամ կհատկացվի վնասված շենք-շինությունների բնակիչներին, ևս 2 մլն 430 հազ. դրամ կուղղվի Արթիկում հեղեղումների հետևանքով անկած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար: Հեղեղատարների մաքրման նպատակով էլ կտրամարդվի 16 մլն 965 հազ. դրամ: Ուշադրություն դարձնենք, որ խոսքը գնում է ոչ թե փոխհատուցման, այլ ֆինանսական աջակցության մասին:
Միևնույն ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 30-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով Արթիկում տարվող աշխատանքները, նշել է, որ տուժած բնակիչներին յուրաքանչյուր բնակարանի վնասի համար հատկացվելու է մինչև 4 մլն 600 հազ. դրամ, որը բավարար է կեցության նորմալ պայմաններ ստեղծելու համար: Նրա խոսքով՝ Արթիկում հեղեղումների հետևանքով անկած կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց յուրաքանչյուր ընտանիքի կփոխհատուցվի, համապատասխանաբար, 650 հազ. դրամ և 1 մլն 700 հազ. դրամ:
Սակայն պետք է նշել, որ մամուլում առկա հրապարակումներում նշվում է, որ յուրաքանչյուր բնակարանի համար հատկացումների չափը գործնականում չի անցել 2 մլն-ի սահմանը:
Միևնույն ժամանակ կայքերից մեկի հետ զրույցում երեկ վարչապետ Աբրահամյանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունը կարող է լրացուցիչ գումար հատկացնել հեղեղումից տուժած արթիկցիներին. «Կառավարությունը փոխհատուցում է կատարել հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում: Խնդիր կա՝ թող դիմեն հանձնաժողովին: Ուսումնասիրությանը մասնակցել են տարածքային կառավարման նախարարությունը, մարզպետարանը, համայնքը: Իրենք են քննարկել, ուսումնասիրել ակտերի գումարի չափը: Եթե լինեն անհամաձայնություններ, անպայման կանդրադառնանք»,- ասել է վարչապետը:
Դրամական օժանդակության չափը աշխատանքային հանձնաժողովի աշխատանքների հետ էր կապել նաև Արթիկի քաղաքապետը, ասելով, որ հանձնաժողովը ֆիկսել է անկած կենդանիների այն քանակը, որը փաստացի տեսել է: Այստեղ հարց է առաջանում՝ եթե բնակիչի խոսքերով կորցրել է 1200 թև ճուտ, իսկ ճտերը բնականաբար ջուրը քշել տարել է, ինչպե՞ս պետք է հաշվել այդ կորուստը: Այս վեճը լուծելու համար գոյություն ունի պրակտիկ, օրինական եղանակ: Անասուններ պահող անձինք պետք է հաշվառեն իրենց ունեցած գլխաքանակը համապատասխան պատական հիմնարկությունում: Եթե այդ կենդանիները հաշվառված են, արդեն վեճի խնդիր բացարձակապես չի առաջանում: Իսկ եթե հաշվառված չեն, ի՞նչ երաշխիք, որ տուժածները ճշգրիտ թվեր են ներկայացնում:
Այսինքն, կարծես թե հանձնաժողովի հետ ավելի ինտենսիվ աշխատելու ու նոր մոտեցումների խնդիր կա: Պետք է նախարարության, մարզպետարանի ու համայնքի կողմից ավելի ակտիվ աշխատանքներ տարվեն տուժած բնակիչների հետ՝ պարզելու նրանց վնասների իրական չափերը: Այս պարագայում կրած վնասների չափի ստանդարտացումը և բոլորին ֆիկսված գումար հատկացնելու եղանակը գուցե այնքան էլ չարդարացնի իրեն:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34