ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ այդ համատեքստում շեշտելով ինժեներատեխնիկական և բնական գիտությունների համատեղ կլաստերներ ձևավորելու նախաձեռնությունը, որը հիմքեր կստեղծի երկու երկրների գիտակրթական ներուժի՝ առավել արդյունավետ դրսևորման և զարգացման համար: Անդրադառնալով վերջերս Մոսկվա կատարած պաշտոնական այցին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ գիտության ոլորտում համագործակցության խորացման և զարգացման նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել Ռուսաստանի գիտական խոշոր կենտրոնների, մասնավորապես, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ՝ միջուկային ֆիզիկայի և ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար:
Շնորհակալություն հայտնելով նախարար Լևոն Մկրտչյանին ընդունելության համար՝ ռեկտոր Պողոսյանը կարևորել է հայ-ռուսական գիտակրթական համագործակցության ընդլայնմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն, մասնավորապես համալսարանական գիտության և բնագիտական ուղղությունների համատեքստում: Նա պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի հարաբերությունները Հայաստանի համալսարանական գիտական կենտրոնների հետ՝ գիտական կոնկրետ ծրագրերի իրականացման
համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են համալսարանական գիտության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր:
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44