ARM | RUS |

Ապրիլի 9-ից ԿԲ-ի հիմնական նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը

09.04.18 | 17:58

Վերջին տասնամյակում համաշխարհային և տարածաշրջանի տնտեսություններում տեղի ունեցած ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ մակրոտնտեսական կայունության ապահովման գործընթացում կենտրոնական բանկերը, գների կայունության նպատակին զուգահեռ, պետք է կարևորեն նաև ֆինանսական կայունությունը:

Այդ ժամանակահատվածում, շատ երկրներում համեմատաբար հարթ բիզնես պարբերաշրջանների՝ ցածր գնաճի և չափավոր տնտեսական աճի արձանագրմանը զուգահեռ ձևավորվում էին ֆինանսական շատ տատանողական պարբերաշրջաններ, որոնք խաթարում էին մակրոտնտեսական հավասարակշռությունը: Բիզնես պարբերաշրջանների կարգավորմանը զուգընթաց ֆինանսական պարբերաշրջանների կարգավորումը տնտեսությունում ընդհանուր հավասարակշռություն ձևավորելու նպատակով դարձավ մարտահրավեր շատ երկրների կենտրոնական բանկերի համար:

Խնդիրն այն էր, որ մի կողմից թույլ ֆինանսական համակարգը բարդություններ էր առաջացնում դրամավարկային քաղաքականության արդյունավետության հետ կապված՝ գների կայունության նպատակի իրագործման համար, մյուս կողմից գների անկայունությունն էր ռիսկեր առաջացնում ֆինանսական կայունության ապահովման համար:

Զարգացումները բերեցին նրան, որ մի շարք երկրներ, ի լրումն գների կայունության ապահովման հիմնական նպատակի, ֆինանսական կայունության ապահովումը ևս սահմանեցին իրենց հիմնական նապատակ:

Հայաստանի հանրապետության Կենտրոնական բանկը մշտապես կարևորել է ֆինանսական կայունությունը, որը որպես Կենտրոնական բանկի խնդիր ամրագրված էր «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում: 2018 թվականի ապրիլի 9-ից գների կայունության հիմնական նպատակին զուգահեռ՝ ֆինանսական կայունությունը ևս դառնում է Կենտրոնական բանկի հիմնական նպատակ (համաձայն 2015 թվականին իրականացված Սահմանադրական փոփոխությունների (հոդված 200.2):

Գների կայունություն

Գների կայունությունը սահմանվում է սպառողական զամբյուղի գնաճի ցուցանիշով, որի նպատակային մակարդակը ներկայումս կազմում է 4%: Գների կայունութան ապահովման համար Կենտրոնական բանկն իրականացնում է դրամավարկային քաղաքականություն, որի հիմնական գործիքն է վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Գնաճի նպատակային ցուցանիշն ապահովելու գործընթացում որպես գործառնական նպատակ հանդես է գալիս կարճաժամկետ շուկայական տոկոսադրույքը, որպես միջանկյալ նպատակ հանդես է գալիս դրամավարկային քաղաքականության ծրագրի ներքո գնաճի կանխատեսված մակարդակը: Դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացում Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի միջոցով ազդակ է հաղորդում ֆինանսական շուկայի կարճաժամկետ տոկոսադրույքներին՝ քաղաքականության դիրքի վերաբերյալ: Ազդակը փոխանցվում է ֆինանսական շուկայի մյուս տոկոսադրույքներին՝ ազդելով գնաճային սպասումների, համախառն պահանջարկի վրա: Իրականացված քաղաքականության արդյունքում, գնաճն աստիճանաբար մոտենում է նպատակային մակարդակին:

Ֆինանսական կայունություն

ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական կայունությունը բնորոշում է որպես իրավիճակ, երբ ֆինանսական համակարգը բնականոն կերպով իրականացնում է ֆինանսական միջնորդի իր գործառույթը՝ չվտանգելով տնտեսության զարգացման ներկա և ապագա հեռանկարը, և, միևնույն ժամանակ, ի վիճակի է դիմակայելու բացասական ցնցումներին: Ֆինանսական կայունության խնդիրը ոչ թե մեկ առանձին ֆինանսական հաստատության, այլ ամբողջ ֆինանսական համակարգի կայունությունն է:

Ֆինանսական կայունության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է մակրոպրուդենցիալ քաղաքականություն, որը ենթադրում է համապատասխան գործիքակազմի կիրառում: Գործիքների կիրառումն ուղղված է համակարգային ռիսկերի` կամ այլ կերպ ասած՝ ամբողջ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը խաթարող ռիսկերի նվազեցմանը:

Արդյունավետ մակրոպրուդենցիալ քաղաքականության իրականացման համար Կենտրոնական բանկը մշակել է համապատասխան գործիքակազմ: ՀԻմնական մակրոպրուդենցիալ գործիքները սահմանված են «Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենք»-ում, որոնք հնարավորություն են տալիս Կենտրոնական բանկին անհրաժեշտության դեպքում ընտրել և կիրառել գործիքները, որոնք առավելագույնս կարող են նպաստել ֆինանսական կայունության ամրապնդմանը՝ կախված տեղի ունեցող տնտեսական գործընթացներից: Գործիքներն են՝ կապիտալի և իրացվելիության պահանջները, փոխառության պայմանների սահմանափակումները և այլն: Մակրոպրուդենցիալ գործիքների կիրառման ձևաչափը որոշում է Կենտրոնական բանկի Խորհուրդը:

Կենտրոնական բանկը յուրաքանչյուր գործիքի համար սահմանում է այն միջանկյալ նպատակը, որը պետք է հասցեագրվի, ինչպես օրինակ՝ վարկերի ավելցուկային աճի, լեվերեջի, ավելցուկային ժամանակային անհամապատասխանության և իրացվելիության, կենտրոնացվածության, սխալ խթանների կամ բարոյական ռիսկի վտանգով պայմանավորված խնդիրները:

Հաշվի առնելով, որ ֆինանսական համակարգը և ֆինանսական գործիքները դինամիկ զարգացող են, Կենտրոնական բանկը կարող է չսահմանափակվել միայն վերը ներկայացված միջանկյալ նպատակներով, և, ժամանակ առ ժամանակ, անդրադառնալ դրանց վերաձևակերպմանը կամ համալրմանը:

ՀՀ կենտրոնական բանկը, իրականացնելով դրամավարկային քաղաքականություն, ֆինանսական համակարգի վերահսկողություն և կարգավորում, հանդիսանալով վերջին ատյանի վարկատու և ունենալով ֆինանսական համակարգի մասնակիցներից անհրաժեշտ տեղեկատվություն հավաքագրելու իրավասություն, առավել օպերատիվ և արդյունավետ կերպով կարող է բացահայտել Ֆինանսական համակարգին սպառնացող ռիսկերը և անհրաժեշտության դեպքում կիրառել համապատասխան վաղ արձագանքման միջոցառումներ: Ֆինանսական կայունության համակարգի նման կառուցակարգը հնարավորություն տվեց վերջին տասնամյակի ընթացքում տեղի ունեցող ճգնաժամերի և ցնցումների ընթացքում, ի տարբերություն բազմաթիվ զարգացած և զարգացող երկրների, խուսափել որևէ ֆինանսական կազմակերպության պետական աջակցության տրամադրումից և լրացուցիչ բյուջետային բեռի ձևավորումից:

Իր գործունեության ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը գիտելիք, փորձառություն, ինստիտուցիոնալ կարողություն և հեղինակություն է ձեռք բերել, օժտված է բավարար անկախությամբ՝ արդյունավետ դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների իրականացման համար:


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55