Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 214-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը:
Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրել է նիստ, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը բարձրագույն դատական խորհրդի անդամներին շնորհավորել է լիազորությունների ստանձնման կապակցությամբ և ընդգծել, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական առաքելությունն իրականացնելու ճանապարհին մեծածավալ աշխատանք կատարելու խնդիր ունի, սակայն դանդաղելու ժամանակ չունի:
Խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի անդամներին մաղթել է բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, որից հետո Խորհուրդն անցել է աշխատանքային ռեժիմի և ընդունել որոշումներ, մասնավորապես՝ Խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված և ընդունման ենթակա իրավական ակտերն ընդունելու ժամանակացույցը:
Բարձրագույն դատական խորհրդի և Խորհրդի նախագահի կողմից հաստատվել են նաև այլ փաստաթղթեր, քննարկվել են մի շարք աշխատանքային և կազմակերպչական բնույթի հարցեր:
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44