«Իրատես»-ը գրում է. «Սարգսյանական շրջափուլի համար պետք է ֆիքսել. նրա պաշտոնավարման ողջ ընթացքում մի կաթիլ ներքին «արյուն» չթափվեց քաղաքական «մոտիվներով» (ես անհամբեր և աղոթքով սպասում էի, որ գրեի այս բառերը, որոնք ինձ համար անչափ էական նշանակության են): Ի տարբերություն իր նախորդի, որի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցան հոկտեմբերի 27, մարտի 1 (մարտի մեկին Սերժ Սարգսյանը վարչապետ էր, բայց նրա կարծիքն այդ օրերին հարցնող չկար. պետք է մեկ անգամ սա ֆիքսել): Մի խոսքով, պետական-ներքին նշանակության խոր սայթաքումներով չուղեկցվեցին այդ տասը տարիները: Անարյուն պաշտոնավարում էր: Չհաշված ՊՊԾ-ն, որի արյունը կմնա «Ծռերի» խղճին: Ընդ որում, իշխանության համբերության շնորհիվ էր, որ «արյունը» քիչ եղավ։
«Կաղ-քոռ-քաչալ» կադրային քաղաքականության կողքին էլ` երրորդ նախագահը զորեց, բոլոր դեպքերում, հանրապետությունն ազատել վարկաբեկված դեմքերից, ինչը, հավատանք, առավել լայնամասշտաբ «հավելումի» կարժանանա (նոր սերնդին առնչվող): Մի քանի «կադր». այսօր քաղաքական ասպարեզում չեն Հովիկ Աբրահամյանը, Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր»), «Ալրաղացի Լյովը», Ռուբեն Հայրապետյանը («Նեմեց Ռուբո)... տարոսը մնացյալներին:
Պաշտպանության բանակը ղեկավարում է ուսյալ Վիգեն Սարգսյանը, ԱԱԾ-ն` նույնքան ուսյալ Գեորգի Կուտոյանը, ոստիկանությունը` խարիզմատիկ, խիստ պրոֆեսիոնալ, փորձառու Վլադիմիր Գասպարյանը:
Եվս մեկ հավելում. Սերժ Սարգսյանի օրոք «ծլեցին-ծաղկեցին» անչափ շատ լրատվամիջոցներ, կայքեր` չնայած պնդումին, որ դրանք ղեկավարվում են «մեկ կենտրոնից»: Այնուհանդերձ, պետք է տեսնել ասվածի կողքին նաև` «ԳԱԼԱ»-ն, «Սիվիլնեթը», «Ազատություն» ռադիոկայանը. Եվ այդ ամենը` ի համեմատություն նախորդ տասնամյակի, երբ փակվեցին «Ա1+» և «Նոյյան տապան» հեռուստակայանները, փոխվեց «Ազատության» հաճախականությունը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45