Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ԱՄՆ զինված ուժերի հրամանատարների հետ՝ քննարկելու օրերս Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում՝ Դումայում, տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակմանն ի պատասխան ձեռնարկելիք ուժային քայլերը, հայտնում է BBC-ն:
«Սիրիայում իրականացված քիմիական հարձակմանն ի պատասխան կարվի ուժային քայլ: Մենք մեզ չենք կարող թույլ տալ դառնալ նման բարբարոսությունների ականատեսը: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս աշխարհում նման բաներ տեղի ունենան՝ հատկապես, երբ ԱՄՆ-ն այնքան հզոր է, որ կարող է այդ ամենին վերջ տալ: Մենք արդեն պարզում ենք՝ ով է պատասխանատու հարձակման համար: Մենք ունենք բազմաթիվ ռազմական լուծումներ, ու շատ շուտով դուք կիմանաք մեր որոշման մասին»,-լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը:
Հայտնի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին արդեն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է գործել առանց ՄԱԿ-ի համաձայնության:
Նշվում է, որ Հեյլին կատարվածի համար մեղադրել է Ռուսաստանին ու նրա աջակցությունը վայելող Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ վերջինիս «հրեշ» անվանելով:
Այնուհանդերձ՝ ռուսական և սիրիական զորքերն ապրիլի 9-ին ուսումնասիրել են ենթադրյալ քիմհարձակման իրականացման տարածքն ու քիմիական որևէ նյութի հետք չեն հայտնաբերել: Այժմ ռուսական կողմը պնդում է, որ քիմիական հարձակման մասին լուրերը կեղծ են:
Հիշեցնենք, որ Թրամփը, իր թվիթերյան էջում անդրադառնալով ենթադրյալ քիմիական հարձակման դեպքին, դատապարտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:
«Կան բազմաթիվ զոհեր՝ այդ թվում նաև կանայք ու երեխաներ. անիմաստ քիմիական հարձակում Սիրիայում: Տարածքը, որտեղ իրագործվել է բարբարոսությունը, շրջափակման մեջ է սիրիական բանակի կողմից, ինչի հետևանքով այն ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից: Նախագահ Պուտինը, Ռուսաստանը և Իրանը պատասխանատու են կենդանի Ասադին աջակցելու համար: Սրա համար վճարվելիք գինը շատ բարձր է լինելու: Անհապաղ բացեք տարածքը մարդկանց բուժօգնություն տրամադրելու համար: Հերթական առանց պատճառի մարդասիրական ողբերգությունը: Զզվելի է»,-գրել է 71-ամյա Թրամփը:
Հիշեցնենք, որ Դումայում հնարավոր քիմիական հարձակման զոհ է դարձել նվազագույնը 70 մարդ: Սիրիայի իշխանությունները քիմիական հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ են համարում:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55