ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է գործողությունների համակարգումը՝ կապված Սիրիայում քիմիական զենքի նոր կիրառման տեղեկությունների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որպեսզի համակարգեն ապրիլի 7-ին Սիրիայում քիմիական զենքի սարսափելի կիառմանն արձագանքելու գոծողությունները»,- նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ նշված չեն:
Հիշեցնենք, որ Սիրիա-ամերիկյան բժշկական միություն բժշկական կազմակերպությունում (Syrian American Medical Society-SAMS) հայտարարել են ապրիլի 7-ին Դումա քաղաքի վրա գցված քլորային ռումբի մասին: Ռումբը, ինչպես նշել են կազմակերպությունում, ռումբը ընկել է քաղաքային հիվանդանոցի վրա: Այնուհետեւ, ինչպես հաղորդվում է, Ասադի ուժերը «խառը գործակալների» կիրառմամբ երկրորդ հարձակումն են գործել քաղաքի վրա: Այս ռումբը, ըստ SAMS- ի, ընկել է հիվանդանոցին հարակից շենքի վրա: Հարձակումների հետեւանքով, Reuters- փոխանցմամբ, ընդհանուր առմամբ 35 մարդ է զոհվել: Ընդ որում, BBC- ի աղբյուրների համաձայն, Դումայում 70 զոհ է եղել:
ԱՄՆ Պետդեպարտամենտն հայտարարությամբ էր հանդես եկել, որում նշվում էր, որ գերատեսչության ներկայացուցիչները ուշադիր հետեւում են Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին զեկույցներին: Պետդեպարտամենտում մանրամասնել են, որ եթե միջադեպն իսկապես կապված է եղել մահացու քիմիկատների հետ, ապա դրա համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման տարբերակը եւ հայտարարել է, որ մեղադրանքները «կեղծ բնույթ են կրում»:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44