Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները տարբերվում են դաշնակցային ու ռազմավարական բնույթով` իրենց մեջ կրելով դինամիկ քաղաքական երկխոսություն ամենաբարձր մակարդակով, արգասաբեր համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական և մարդասիրական բնագավառներում:
Ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի գործընկերությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ բազմակողմ հարթակներում, որոնք, ըստ նախագահի, էականորեն հարստացնում են հայ-ռուսական գործընկերության ամբողջ ներկապնակը: «Վերջին տարիներին մեր երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ մեր եղբայրությունն ու համագործակցությունն աստիճանաբար զարգացել, նոր որակ ու տեմպ են ստացել: Հատկանշական է, որ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա պատմության ընթացքում երկրի ղեկավարների առաջին պետական այցերը կայացել են հատկապես վերջին տասնամյակում»,-ասել է նա:
Արմեն Սարգսյանը այդ հարաբերություններում ուշագրավ է համարել ամուր և հուսալի պատմական հիշողությունը, երբ ժողովուրդներն ուս ուսի տված հաղթահարել են իրենց բաժին հասած դժբախտությունները, դժվարություններն ու փորձությունները: «Այդ ավանդույթները պետք է պահպանենք, հարստացնենք և մշտապես ավելացնենք: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մեր քաղաքացիների, հատկապես երիտասարդության միջև կապերի ընդլայնմանը: Ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը, որն արդեն երկու տարի գոյություն ունի, էականորեն հեշտացրել է այդ շփումը»,-նշել է Նախագահը:
Ընդհանուր պատմություն ունենալու համատեքստում Արմեն Սարգսյանը խոսել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի մասին, որի կերտման գործում ահռելի ավանդ է ունեցել հայ ժողովուրդը: Նա հիշեցրել է, որ Հայրենականի ժամանակ կռվել է 600 հազար հայ, որի կեսը` 300 հազարը, չի վերադարձել մարտի դաշտից:
«Հատկապես ուզում եմ ասել երկու նշանավոր հայի անուն, ովքեր անխուսափելիորեն կապված են այդ հաղթանակի հետ` Սովետական Միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանն ու ականավոր հետախույզ, Սովետական միության հերոս Գևորգ Վարդանյանը: Մարշալ Բաղրամյանին ինձ բախտ է վիճակվել հանդիպել ուսանողական տարիներիս, երբ հայտնի հրամանատարը այցելել էր Երևանի պետական համալսարան: Գևորգ Վարդանյանի ու նրա կնոջ և ռազմական օգնական տիկին Գոհարի հետ ընկերություն են արել իմ ծնողները հեռավոր 1940-ականներին, երբ ապրել են Իրանում: Մեծապես գնահատում եմ իմ անմոռանալի հանդիպումների հիշողություններն այդ բացառիկ մարդկանց հետ Մոսկվայում և Երևանում: Հիմա, երբ Գևորգ Վարդանյանը չկա, փորձում եմ հաճախ զանգահարել տիկին Գոհարին, իսկ Մոսկվայում լինելիս անպայման այցելում եմ նրան»,-ասել է նախագահը: Արմեն Սարգսյանը կարևորել է երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում Հայրենական մեծ պատերազմի նվիրյալների դերը: «Ես ու իմ սերունդը շատ բան ենք սովորել նրանցից, և մեր պարտավորությունն է դա փոխանցել երիտասարդությանը»,-եզրափակել է նա:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33