Ինչո՞ւ Հայաստանը պետք է մոբիլիզացվի ու ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո անի այն քայլերը, որոնք 10 տարի չի արել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման հարցադրումով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Մենք հավատո՞ւմ ենք, որ ազատ, արդար մրցակցային հարաբերությունները ձեւավորվելու են Հայաստանում, իհարկե ոչ: Հավատո՞ւմ ենք, որ կարող է ստեղծված արդյունքը արդարացի բաշխվել, իհարկե ոչ: Էդ ի՞նչ ենք անելու, որ այսքան ժամանակ չենք արել, բայց հիմա հանկարծ մոբիլիզացվելու ենք ու սարեր շուռ տանք»,-ասաց Մելքումյանը:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի այն դրույթին, որ պետք է Հայկական ատոմակայանի անվտանգ ապագործարկման համար ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի ընդունվի, Մելքումյանը նշեց. «Մենք մինչեւ 2027 թվականը, երկարաձգել ենք մեր ատոմակայանի շահագործման ժամկետը, որի համար 270 մլն դոլարի վարկ ենք վերցրել: Մենք արդեն 7-8 տարի է, պետք է ունենայինք 1000 մգվտ-անոց նոր ատոմակայան, հետո փոխեցինք, որ 500 մգվտ-անոց ունենանք, բայց փող դնողը չկա: Այսօր Ռուսաստանը 20 մլրդ դոլար ներդնում է Թուրքիայում նոր ատոմակայան կառուցելու համար: Բելառուսը երկու խոշոր ատոմակայան է կառուցում: Նոր ատոմակայանի կառուցումը միլիարդավոր դոլարներ է պահանջում, եթե 7-8 տարում այդ փողը չի եղել, որտե՞ղ է երաշխիքը, որ կլինի սրանից հետո: Այնպես որ ԵՄ-ի հետ բանակցություններում ատոմակայանի ապագործարկման ժամանակացույցը կազմելու ժամանակ պետք է հստակ լինի, որ դա չեղարկվում է, եթե չի կառուցվում նոր ռեակտորը»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33