Հայաստանի նոր նախագահի՝ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո դե-յուրե նոր էջ բացվեց, դե-ֆակտո՝ ոչ: Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ ասվածը հիմնավորելով երեկ Կարեն Կարապետյանի հայտարարությամբ, որ առաջին դեմք պիտի լինի Սերժ Սարգսյանը:
«Այսինքն՝ ինչպես կար, այնպես էլ մնալու է, փաստացի ոչինչ չի փոխվում, ես կարծումեմ՝ երկրորդ դեմք էլ կլինի Կարեն Կարապետյանը, և այդպես շարունակ: Դե-ֆակտո չորրորդ նախագահը կամ այսուհետ՝ նախագահները, հատկապես՝ այն օրենքներով, որ ընդունվեցին խորհրդարանում, ես որևէ կոպիտ բան չեմ ուզում ասել, բայց փաստացի որևէ ֆունկցիա չեն ունենալու, այսինքն՝ դա զուտ սիմվոլ է լինելու»,- ասաց նա:
Քոչարյանն իբրև օրինակ նշեց՝ աշխարհի յուրաքանչյուր կետում եթե հարցնեն՝ ով է Գերմանիայի կանցլերը, կասեն՝ Մերկելը, բայց եթե հարցնեն՝ ով է նախագահը, կդժվարանան պատասխանել: Նրա կարծիքով՝ նույնը լինելու է ՀՀ նախագահի դեպքում, որին շատերը չեն ճանաչելու, որը որևէ ֆունկցիա չի ունենալու, և որն ունի իր լուրջ ու լայն շրջապատը, ինչ-որ բաներ է խոստանում:
«Տա Աստված, որ նա կարողանա ինչ-որ բան անել, ներդրումներ բերել, տա Աստված՝ ես սխալվեմ, որ նա ոչինչ չի անելու, բայց կարծում եմ՝ դա սիմվոլիկ պաշտոն է, որը ոչ մի հարց՝ ներքին կամ արտաքին, չի լուծելու: Գուցե արտաքին քաղաքականության մեջ նա օգտագործի կապերը, և ապագա վարչապետին կամ վարչապետներին այդ կապերը պետք գան, գուցե, մնացած առումով՝ ոչինչ չի լինելու»,- ասաց նա:
Գնահատելով Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիները՝ քաղտեխնոլոգը նշեց՝ եթե դիտարկվի այն տեսակետից, որ այդ տասնամյակը սկսվել է մարտի 1-ով, վերջացել երդմնակալության արարողությունով, կարելի է ասել՝ վատ սկսվել է, լավ ավարտվել, բայց կան հարցեր, որոնք միանշանակ գնահատել հնարավոր չէ: Նրա խոսքով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով կան բավական շատ բացթողումներ, կան և ձեռքբերումներ: Քոչարյանն առանձնացրեց քաղաքական դաշտում գրանցված շատ լուրջ հետընթացը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այսօր քաղաքական դաշտ գոյություն չունի, այն փոշիացած է գրեթե իսպառ, չկան այն կուսակցությունները, որոնք պայքարում են գաղափարի համար, ընտրողի համար, որը կար իննսունականներից, սակայն գնալով պակասեց:
«Անգամ Դաշնակցությունը, որը միշտ համարվել է գաղափարական կուսակցություն, որն անձակենտրոն չի եղել, անգամ նա այսօր չունի այն խարիզման, կուսակցական այն ձևաչափը, որն ունեցել է հարյուր տարուց ավելի, մնացածի մասին ընդհանրապես չեմ խոսում, անիմաստ է»,- նշեց նա:
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների ամենամեծ ձեռքբերումն, ըստ բանախոսի, այն է, որ վերացավ, օրինակ, հայաստանցի-ղարաբաղցի խնդիրը, որը վերջին մի քանի օրերին ինչ-որ ձևով փորձեցին նորից ներարկել, բայց չստացվեց:
Բացթողումներից նա նաև նշեց այն, որ ավելի խորացավ մենաշնորհը տնտեսության մեջ: Ըստ քաղտեխնոլոգի՝ կոռուպցիան, օրինակ, շատ տեսանելի հատվածներում՝ կադաստրում, ռեգիստրում, այնտեղ, որտեղ մտավ մեկ պատուհան, կարծես վերացել է, բայց որպես այդպիսին, որպես երևույթ չի վերացել, որովհետև այն վերաճել է այլ՝ «ատկատների» ձևաչափի:
«Ես հույս ունեմ, որ այդ ձևաչափն, այնուամենայնիվ, մի փոքր փոխվելու է, քանի որ Հայաստանում չկա մեխանիզմ, ամեն ինչ կախված է անձերից՝ պետությունը, համակարգերը. մեխանիզմը չի աշխատում, աշխատում են անձինք, ես կարծում եմ՝ անձանց փոփոխություններ լինելու են, որի մասին Սերժ Սարգսյանը շատ է ակնարկել, բայց վերջերս ավելի հստակ ասվեց, որ գնալու է սերնդափոխություն՝ արդեն փաստացի»,- ասաց նա:
Քաղտեխնոլոգն ընդգծեց՝ միայն իշխանության մասին չի խոսում, ընդդիմությունում ևս 88-ից ի վեր բան չի փոխվում: Նա հույս հայտնեց, որ հիմա ինչ-որ բաներ կփոխվեն, սակայն մյուս կողմից էլ կա մեկ այլ վտանգ՝ կան երիտասարդներ, որոնց ամբիցիաներն իրենց հնարավորություններից շատ են:
Ըստ բանախոսի՝ երիտասարդները պիտի հասկանան, որ գալիս են աշխատելու և գիտելիքները ներդնելու, ոչ թե մյուսներին ապացուցելու, որ իրենք իշխանություն ունեն:
«Կասկադում մի կաֆե կար, անունը «Կակադու» էր, կողքը ուրիշ բացեցին, անունը դրեցին «Ինադու», մեզ մոտ ամեն ինչ արվում է ոչ թե հանուն, այլ «ինադու»: Աշխատանքային պրոցեսից այդ ինադուն պետք է հանել, վերացնել, այդ դեպքում կարող է հանուն ինչ-որ բան ստացվի»,- ասաց նա:
Հարցին՝ ինչով կարելի էր շահագրգռել Արմեն Սարգսյանին, ով համաձայնեց ստանձնել ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնը, Քոչարյանը պատասխանեց՝ մարդիկ, ովքեր ունեն լուրջ անցյալ, լուրջ հնարավորություններ՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ զուտ անձնական կապերի առումով, այնուամենայնիվ, նրանց համար կարգավիճակի հարցն ինչ-որ պահի շատ կարևոր է:
«Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանին հաճելի է, որ այսուհետ իր շրջապատում իրեն պետք է դիմեն «միսթր պրեզիդենտ»,- ասաց նա:
«Ելք» դաշինքի պայքարին անդրադառնալով՝ բանախոսը նշեց, որ այնտեղ լուրջ տեխնոլոգներ են աշխատում իրականում, քայլարշավի տեխնոլոգիան ժամանակին օգտագործվել է դեռ Մարտին Լյութեր Քինգի կողմից, երբ նա քայլարշավ է սկսել երկրի խորքից մայրաքաղաք, վերջինս շատ ավելի ուշ, բայց հասել է իր նպատակին, այս տեխնոլոգիան Սերբիայում էլ է օգտագործվել:
«Տարիներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն աշխատեց ուսանողության վրա, հիմա էլ բան չի փոխվում, բոլորն աշխատում են ուսանողության վրա, որովհետև դա ամենառոմանտիկ, ամենաէնտուզիաստ խումբն է: Հիմա էլ դասադուլի կոչեր են անում, դա էլ ճիշտ տեխնոլոգիա է, կստացվի, թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց որ աշխատում են բավական գրագետ, դա փաստ է»,- ասաց նա:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33