ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հովհաննիսյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և անհատ ձեռնարկատեր Գարիկ Ուզունյանին հնարավորություն է ընձեռել տևական ժամանակ առանց համապատասխան հարկային հաշվառման զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` հարկային մարմնից թաքցնելով այդ գործունեության արդյունքում ստացված եկամուտները:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Այսպես, Շիրակի մարզի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Գարիկ Ուզունյանը 2017 թվականի նոյեմբերին Գյումրի քաղաքում առանց հարկային մարմնում հաշվառելու հիմնել է հացի արտադրամաս և զբաղվել հացի արտադրությամբ:
Այդ մասին տեղեկանալով՝ Գ. Ուզունյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող հարկային տեսուչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ձեռնարկատիրոջ կատարած իրավախախտման փաստը չարձանագրելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես, միջոցներ չի ձեռնարկել Գ. Ուզունյանի կողմից առանց հաշվառման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը և պետությանը պատճառված վնասի չափը պարզելու, ինչպես նաև հիշյալ անհատ ձեռնարկատիրոջը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ա. Հովհաննիսյանի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին. հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, իսկ Գ. Ուզունյանին հնարավորություն է ընձեռվել տևական ժամանակ առանց հարկային հաշվառման և հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառման զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ հարկային մարմնից թաքցնել այդ գործունեության արդյունքում ստացված եկամուտները:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Հարկային տեսուչի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
13:35
13:35
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44