Սննդաբան, բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը խոսքով՝ Հայաստանում 3 հիմնական պատճառ կա, որոնք նպաստում են քաղցկեղների առաջացման ավելացման՝ քիչ ֆիզիկական ակտիվությունը, կարմիր մսի շատ օգտագործում և միրգ-բանջարեղենի քիչ օգտագործումը:
Ըստ նրա՝ առաջին պատճառը ցածր շարժունակությունն է: Ապացուցված է, որ բոլոր քաղցկեղների հավանականությունը 33 տոկոսով նվազում է, եթե մարդը ֆիզիկապես ակտիվ է ապրում:
«2-րդը պատճառը այն է, որ մենք գենետիկորեն շատ մսամթերք, մանավանդ կարմիր մսամթերք օգտագործող ազգ ենք: Ի սկզբանե, մենք չենք ունեցել ծով, ձկների մեծ տեսականի, փոխարենը ավելի շատ դարեդար պահվել են խոշոր եղջերավոր կենդանիներ և դրանց միսն են օգտագործել՝ խոսքը տավարի, խոզի, ոչխարի մսի մասին է: Դրանք բոլորը կարմիր մսեր են և կարմիր մսի շատ օգտագործումը կարող է բերել հաստ աղիքի քաղցկեղի, ինչպես նաև շագանակագեղձի քաղցկեղի հավանականություններն է բարձրացնում»,- ասաց սննդաբանը:
Լիդիա Այվազյանը նշում է, որ հայկական մշակույթում չկա նաև շատ բանջարեղեն ուտելը: Մինչդեռ, նրա կարծիքով՝ օրական ամենաքիչը 3-5 բաժին բանջարեղեն պետք է ուտել, յուրաքանչյուր բաժինը մոտ 150-200 գրամ:
«Եթե ուտում ենք մինչև 1 կգ բանջարեղեն, բավականին շատ բջջանյութ ենք ստանում: Իսկ Հայաստանը համարվում է այն բացառիկ տեղերից, որտեղ միրգը և բանջարեղենը համարվում են էկոլոգիապես մաքուր: Այնպես, որ մրգի և բանջարեղենի օգտագործումը շատ կարևոր է, մանավանդ՝ սեզոնայինը: Ամենաառաջինը, որ իմ կոնսուլտացիաների ժամանակ անում եմ, դա բանջարեղեն և միրգ ուտելը պրոպագանդելն է»,- հայտնեց նա:
Իհարկե, բացի վերը նշված պատճառներից հայերի մոտ քաղցկեղի առաջացման պատճառ է հանդիսանում նաև թունդ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի շատ օգտագործումը: Սննդաբանի համոզմամբ՝ ծխելուն հավասար մարդու օրգանիզմին վնաս է հասցնում ոչ ակտիվ ապրելակերպը: Այդ պատճառով նա անհրաժեշտ է համարում ծխելու դեմ պայքարին զուգահեռ ֆիզիկական ակտիվությունը պրոպագանդելը:
Ինչ վերաբերում է թունդ ալկոհոլային խմիչքների օգտագործմանը, Լիդիա Այվազյանը նշեց. «Հայերը դարեդար գինի են խմել, բայց խորհրդային միության ժամանակ ռուսական օղի խմելու մշակույթը տարածվել է մեզ մոտ: Եվ կարելի է ասել, որ մնացած ազգերի համեմատ հայերը շատ են օղի օգտագործում»:
Սննդաբանի տեղեկացմամբ՝ Հայաստանում կանանց մոտ ամենից շատ հանդիպում են կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղները, իսկ տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի քաղցկեղը: Երկու սեռերի մոտ էլ շատ է հանդիպում նաև հաստ աղիքի քաղցկեղը, որը հենց կարմիր մսի պատճառով է:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում քաղցկեղի թեմայով կոնֆերանսին ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան Արմեն Տանանյանը հայտարարել էր, որ վերջին 20 տարիների ընթացքում ՀՀ-ում ուռուցքային հիվանդությունները մոտ 70%-ով աճել են:tert.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33