«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի 9–ին ՀՀ նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հրաժարականը: Թե ովքեր կլինեն նախարարական պորտֆելների նոր տերերը ու կլինե՞ն, արդյոք, փոփոխություններ նախարարների շարքում, պարզ կլինի ապրիլի 17-ից հետո` նոր վարչապետի նշանակմանը հետևած 15 օրերի ընթացքում:
Նրանք, ովքեր ուշադիր հետևել են կառավարության աշխատանքին, ամենայն հավանականությամբ նաև ցանկություն կունենային իրենց տեսակետը հայտնել, թե առաջիկա կառավարության կազմում ո՞ր նախարարին կցանկանային տեսնել, որին՝ ոչ: Հասարակության կարծիքն իմանալու համար «Պանարմենիան» մեդիահոլդինգի նախաձեռնությամբ էլեկտրոնային եղանակով քվեարկություն է կազմակերպվել: Հետաքրքիր է պարզել, թե մարդիկ կառավարության անդամներից ո՞ւմ հրաժեշտ կտային առանց վարանելու:
Երեկվա ժամը 17:00–ի դրությամբ նախարարների պաշտոնակատարներին հաջորդ կառավարությունում տեսնել–չտեսնելու ցանկությունները բաշխվել են հետևյալ կերպ: Հասարակությունն ամենաշատն ուզում է «ազատվել» Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից:
Նրան հաջորդ կառավարության կազմում տեսնել չցանկացողների տոկոսն ամենաբարձրն է՝ 17,19%: Հաջորդ հորիզոնականում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է՝ 16,48%: 12,11%–ով եռյակը եզրափակում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Չորրորդ տեղում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն է՝ 9,46% ձանով: Նրան հաջորդում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ 6,98% արդյունքով, հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանն է՝ 5,66% ձայնով:
Ամենաքիչ դեմ ձայներ ստացել են արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ 0,62%, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների արդեն գոյություն չունեցող գերատեսչության ղեկավար Վաչե Գաբրիելյանը՝ 0,85% և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ 1,24%»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45