Այսօր Հայաստանի Ազգային ժողովը միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։
Փաստաթղթի քննարկումը խորհրդարանում կազմակերպվել էր ապրիլի 10-ին։ Պատգամավորական գրեթե բոլոր խմբակցությունները Հայաստան-ԵՄ համաձայնագիրը համարել էին պատմական փաստաթուղթ։
Հիմնական զեկուցող՝ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը հայտարարել էր, որ համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել քաղաքական երկխոսությունը Երևանի և Բրյուսելի միջև, հիմք ստեղծել տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար։
Բացի այդ, համաձայնագրով կստեղծվեն էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում առավել ամուր համագործակցություն, ինչպես նաև ակտիվ շարժունակություն` հօգուտ մեր քաղաքացիների: Նշվել էր նաև, որ համաձայնագիրը նոր ժամանակաշրջան է նշանավորում Հայաստանի և Եվրամիության միջև առևտրային հարաբերություններում. այն կնպաստի տնտեսական համագործակցությանը` բարելավելով բիզնես միջավայրը, նոր հնարավորություններ կտա բիզնեսի, ներդրումների և նոր աշխատատեղերի համար։
Ամենամեծ սպասումը, որ ունի հայկական կողմը համաձայնագրի գործարկումից, վիզաների ազատականացումն է։
Կարեն Նազարյանն ասել էր, որ առաջիկայում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը։
Համաձայնագրի վավերացումից հետո սպասվում է, որ այն կվավերացնի Եվրոպական խորհրդարանը, սակայն այն չվավերացնելը չի խանգարի, որ փաստաթուղթը կյանքի կոչվի։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33