Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնի հավակնորդ Մայք Պոմպեոն, որի թեկնածության շուրջ այսօր լսումներ են անցկացվելու Կոնգրեսում, պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ և ասել, որ «իր գալուստը կազդարարի Վաշինգտոնի՝ Ռուսաստանի նկատմամբ մեղմ քաղաքականության ժամանակաշրջանի ավարտը»:
Այս մասին գրում է Associated Press գործակալությունը, որի մոտ է հայտնվել Պոմպեոյի ելույթի տեքստը:
Հաղորդվում է, որ իր ելույթում Պոմպեոն կքննադատի Ռուսաստանին ագրեսիվ վարքի համար:
Բացի այդ, նոր պետքարտուղարը կտեղեկացնի, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանը դիտարկում է որպես «վտանգավոր երկիր»:
Միևնույն ժամանակ, Պոմպեոն պետք է հայտարարի Մոսկվայի հետ բանակցելու կարևորության մասին:
Իր խոսքում Միացյալ Նահանգների նշանակվելիք գլխավոր դիվանագետը կընդգծի աշխարհում ԱՄՆ-ի առաջատար դիրքի պահպանման անհրաժեշտությունը:
«Եթե մենք ժողովրդավարության, բարգավաճման ու մարդու իրավունքների պահպանման կոչ անող առաջնորդ չդառնանք, ուրեմն էլ ո՞վ պետք է դառնա: Աշխարհում ոչ մի երկիր չունի ԱՄՆ-ի՝ իշխանության և սկզբունքների համադրության պրակտիկան»,-ասվում է Պոմպեոյի ելույթի տեքստում:
Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 13-ին հայտարարել էր Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին: Նա առաջարկել էր Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մարկ Պոմպեոյի թեկնածությունը:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44