ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Մայք Պոմպեոն Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած «փափուկ քաղաքականության» դարաշրջանն ավարտված է համարում: Այս մասին ասվում է Associated Press-ի կողմից ձեռք բերված Պոմպեոյի՝ Սենատին ներկայացվելիք ուղերձում:
«Ռուսաստանը շարունակում է գործել ագրեսիվ, որում նրան օգնում է երկար տարիներ այդ ագրեսիայի նկատմամբ փափուկ քաղաքականությունը: Սա արդեն ավարտված է»,-ասվում է Պոմպեոյի պատրաստած ելույթում:
Պոմպեոն նաև ընդգծելու է, որ ԱՄՆ նախագահի ներկայիս վարչակազմի գործողությունները հասկացնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության ռազմավարությունը «իրավամբ Ռուսաստանին անվանել է սպառնալիք մեր երկրի համար»:
Այս ամենով հանդերձ՝ Պոմպեոն նշելու է, որ Ռուսաստանի նկատմամբ դիվանագիտական ջանքերը պետք է շարունակվեն: Պոմպեոն նաև ընդգծելու է ԱՄՆ-ի «առաջնորդելու պարտականությունը»՝ չնայած Դոնալդ Թրամփի՝ «Առաջինն Ամերիկան» հայտարարած քաղաքականությանը:
«Եթե մենք չառաջնորդենք ժողովրդավարության, բարգավաճման ու մարդու իրավունքների կոչերն աշխարհում, ապա ո՞վ: Ոչ մի այլ ժողովուրդ չունի իշխանության ու սկզբունքների այս նույն խառնուրդը»,-ասվում է Պոմպեոյի պատրաստած խոսքում:
Պոմպեոն Սենատի արտաքին կապերի հանձնաժողովում հանդես է գալու այսօր՝ նրան ԱՄՆ պետքարտուղար նշանակելու լսումների շրջանակում:
Մայք Պոմպեոն նաև անդրադառնալու է Իրանի միջուկային գործարքին՝ նշելով, որ «իր համար այն լինելու է անձնական առաջնահերթություն»՝ աշխատել ԱՄՆ-ի դաշնակիցների հետ այս գործարքը «ֆիքսելու» համար: Թրամփը խոստացել է հետ կանչել իր ստորագրությունը, եթե համաձայնագրի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի մինչև մայիսի 12-ը:
Թրամփը Պոմպեոյին առաջադրեց պետքարտուղարի պաշտոնում մարտի 13-ին, նույն օրը, երբ հեռացրեց իր առաջին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55