Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը` դեմ՝ 31, կողմ՝ 61 քվեարկությամբ:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը ևս ընդունվեց: Միայն «Ելք» խմբակցությունը դեմ քվեարկեց:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով նշեց, թե իրենք կողմ կքվեարկեն՝ պայմանով, որ հիվանդանոցներին իրավունք տրվի միայն այն դեղերը ներմուծելու, որոնք քրոնիկ և դիսպանսեր բուժման ծառայությունների համար են:
«Ելքը»-ից հայտարարեցին, որ կողմ կքվեարկեն, քանի որ կանխատեսվում է, որ դեղերի գինը նվազելու է: «Եվ ընդհանրապես, առողջապահության ինքնարժեքն ընկնելու է»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Նախագծի հեղինակ Հակոբ Հակոբյանն էլ նշեց, որ մատուցվող ծառայությունները հնարավոր չէ բաժանել դիսպանսերային կամ խրոնիկ հիվանդությունների տեսքի: «Սա առողջապահության համակարգի սկզբունքն է»,- ասաց նա:
Միքայել Մելքումյանը պնդեց, թե ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ պայմանավորվածություն ունեն, որ միայն սահմանափակ դեղացանկին է վերաբերելու: «Երկրորդ ընթերցմանը դեմ կլինենք, եթե այդպես չլինի»,- զգուշացրեց նա:
Հարցը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 92 կողմ:
Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը ևս ընդունվեց՝ 62 կողմ, 31 դեմ:
Մինչ այդ Արտակ Զեյնալյանը նշեց, թե «Ելքը» դեմ է քվեարկելու, քանի որ ԱԺ չեն ներկայացվել ծրագիրն ու սխեման, որպեսզի իմանան՝ այդ գումարները ինչի վրա են ծախսվելու:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33