Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվումայի հետ կայացած հերթական հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը քննարկել է առաքելության այցի արդյունքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նորանշանակ ղեկավարը նշել է, որ ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի թիմի պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ մեկ շաբաթվա ընթացքում արդյունավետ աշխատանք են իրականացրել։ Մարզեր կատարած այցերից տպավորվել են բժշկական ծառայությունների որակի և հասանելիության ապահովման ուղղությամբ նախարարության երկարաժամկետ տեսլականով։ Անդրադառնալով Վայոց ձորում բժշկական նոր կենտրոնի կառուցմանը` նշել է, որ իրենց թիմը նպատակահարմար է գտնում, որ այն լինի Եղեգնաձորում, քանի որ ենթակառուցվածքներով ապահովումն ավելի դյուրին կլինի։
Լևոն Ալթունյանն Ադաննա Ճուկվումային ընդհանուր գծերով ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները։ Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավարը, բարձր գնահատելով նշված ծրագրերի իրականացումը Հայաստանում, պատրաստակամություն է հայտնել աջակցելու նաև համակարգային բարեփոխումներին։
Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել համակարգային ծրագրերին ևս աջակցելու պատրաստակամության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի ընթացքին վերաբերող և այլ հարցեր։
13:35
13:35
13:35
13:03
12:35
12:08
11:48
11:18
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44