ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի համար զարմանալի է աղմուկը, որն առաջացել է իր և մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված «ՀՀ ԱԺ-ի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունումից հետո:
«Ծիծաղելի է նման մեկնաբանություններ լսել, և այս աղմուկը նախագծի շուրջ շատ զարմանալի է, որովհետև նախագիծը հստակ մեկ նպատակ էր հետապնդում՝ աշխատակարգում լսումների հրավիրման հետ կապված թերությունները վերացնել. կանոնակարգ-օրենքում մի բան էր գրված, իսկ աշխատակարգի որոշման մեջ՝ այլ, և մենք պարզապես հստակեցրել էինք, որևէ բան չենք փոխել»,-ասաց նա:
Նշենք, որ նախագծով հաստատվեց կարգ, բացի խմբակցություններից և մշտական հանձնաժողովներից, խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասություն վերապահել նաև Ազգային ժողովի նախագահին:
Նշենք, որ նախագծին դեմ էին ընդդիմադիր պատգամավորները: Մասնավորապես՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե նախագծով սահմանափակվում է լրագրողների աշխատանքը և լսումներից հետո դրանց վերաբերյալ արձանագրությունն Ազգային ժողովի ինտերնետային կայքում չի տեղադրվելու: Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե դեմ են, քանի որ այն հետընթաց է: Նա նշեց, որ լրատվամիջոցների աշխատանքի հետ կապված հետընթաց ևս կա, ուստի իրենք չեն կարող կողմ լինել:
Կարինե Աճեմյանը շեշտեց, թե Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ կապված ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ, ընդունվել է:
«Ինձ համար զարմանալի էր, որ հենց ինքը բողոքեց դրա դեմ: Այսինքն՝ որևէ խնդիր այս օրինագծի մեջ չկա: Պարզապես մենք թերություններն ենք շտկել և աշխատակարգի որոշումը բերել ենք այն տեսքի, որը համապատասխանի ԱԺ կանոնակարգ օրենքին: Հարցը վերաբերում է միայն լսումներ հրավիրելու կարգին, որովհետև կանոնակարգում ԱԺ նախագահի անունը կար, այստեղ ցանկից դուրս էր մնացել, սա գուցե անփութություն էր, որն էլ շտկել ենք»,-ասաց նա:
Իսկ թե ինչու ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի առաջարկը նույնպես չընդունվեց, որպեսզի ԱԺ փոխնախագահներին էլ խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասություն վերապահվի, Կարինե Աճեմյանը պատասխանեց, թե չէր կարող ընդունվել պարզ պատճառով, որովհետև դա հակասում է ԱԺ կանոնակարգ օրենքին:
«Ես ասացի, որ գտնում եմ անհրաժեշտ հետագայում ԱԺ կանոնակարգին անդրադառնալ, որովհետև բանավոր հարցերի քվեարկման կարգը պետք է փոխվի, և հենց հանձնաժողովում ինքնաբուխ առաջարկ է հնչեցվում, հետո հենց տեղում քվեարկվում է, առանց վերլուծություններ անելու։ Իսկ դա հղի է հետևանքներով, հետագայում տեսնում ենք, որ այն մեկ այլ օրենքի հետ անհամատեղելի է»,-ասաց նա և հավելեց, որ պետք է ամեն ինչ անեն, որ ԱԺ կանոնակարգ օրենքը և աշխատակարգը համապատասխանեն իրար՝ տեղ չթողնելով տարընթերցումների:
tert.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33