Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի մասին նոր գրառմանը:
Ինչպես փոխանցում է RT հեռուստաընկերությունը, Զախարովան, մասնավորապես, անդրադարձել է Թրամփի գրառման այն հատվածին, թե իր իշխանության օրոք մեծ աշխատանք է կատարվել տարածաշրջանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մաքրելու համար, և ԱՄՆ-ին դրա համար մինչ օրս շնորհակալություն չեն հայտնել:
«Պարզապես դեռ ոչ բոլորն են հասցրել շնորհակալություն հայտնել Ամերիկային Իրաքի համար, որտեղ ներխուժման արդյունքն էլ դարձավ ԻՊ-ի ի հայտ գալը», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ այսօր Թրամփը բացատրել է երեկվա թվիթերյան գրառումը, որում հայտնել էր Սիրիայի տարածքին հասցվելիք հրթիռային հարվածի մասին, ինչպես նաև սպառնացել էր Ռուսաստանին՝ կոչ անելով պատրաստվել ամերիկյան հզոր ու «խելացի» հրթիռների գալուն:
«Առհասարակ չեմ ասել՝ երբ է Սիրիայի դեմ ուղղված հարձակումն իրագործվելու: Դա կարող է շատ շուտով տեղի ունենալ և կարող է ոչ այնքան շուտ տեղի ունենալ: Ամեն դեպքում Միացյալ Նահանգներն իմ իշխանության օրոք մեծ աշխատանք է կատարել տարածաշրջանն «Իսլամական պետություն»-ից ազատելու համար: Իսկ որտե՞ղ է մեր «Շնորհակալ ենք, Ամերիկա»-ն»,-Twitter-ում գրել է 71-ամյա հանրապետականը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը, անդրադառնալով Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակման դեպքին, դատապարտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55