Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում տիրող իրավիճակի ու հիմնախնդրի շուրջ ռուս-ամերիկյան նոր լարվածության թեմայով շուտով քննարկում է ունենալու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է gazeteduvar.com.tr կայքը:
Էրդողանը նշել է, որ Պուտինի հետ պետք է խոսի «Սիրիայում քիմիական զենքով կոտորածը դադարեցնելու մասին»:
«Երեկ խոսեցի հարգելի (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի հետ: Սիրիայում տեղի ունեցող զարգացումներն ամբողջ աշխարհի համար անվտանգության ճգնաժամի են վերածվել: Այսօր Պուտինի հետ էլ եմ խոսելու: Խոսելու եմ այն մասին, թե ինչպես կարող ենք միասին դադարեցնել քիմիական կոտորածը», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ թուրքական ԶՈւ-ն կշարունակի մնալ Սիրիայի հյուսիսում այնքան ժամանակ, մինչև «սիրիական հողերը չդառնան ապահով բոլորի համար»:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին՝ գրելով. «Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են»: Այսօր արդեն Թրամփը բացատրել է երեկվա թվիթերյան գրառումը՝ նշելով, որ «Դա կարող է շատ շուտով տեղի ունենալ և կարող է ոչ այնքան շուտ տեղի ունենալ»:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը, անդրադառնալով ենթադրյալ քիմիական հարձակման դեպքին, դատապարտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55