«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը սկսել է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչների նկատմամբ: Եթե մինչև հիմա «Հանուն Հայաստան պետության» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հանրահավաքներին և երթերին ոստիկանները չէին միջամտում, անգամ բացահայտ չէին հսկում, հիմա որոշել են այլ կերպ վարվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանություններն անհանգստացած են և՛ այս նախաձեռնությունների, և՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից անհնազանդությանը միտված հայտարարություններից: Սա հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ ներկայացուցիչները հայտարարել են խորհրդարանում վարչապետի ընտրության օրը ԱԺ շենքը շրջափակելու մասին:
Պատահական չէ, որ երեկ ոստիկանությունը հատուկ գործողությունների է դիմել և Մաշտոցի պողոտան բացել այնտեղ վրան խփած ցուցարարներից: Ճիշտ է` նրանց ոչ թե բերման են ենթարկել, այլ տեղափոխել ուրիշ վայր, սակայն ակնհայտ է ոստիկանական միջամտությունը:
Բացի այս` իշխանությունները պատրաստվում են ողջ ուժերը կենտրոնացնել այսօր և ապրիլի 17-ին կայանալիք հավաքների մասնակիցների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ոստիկաններին հանձնարարված է հետևել ակցիայի մասնակիցներին, լուսանկարել, որպեսզի նրանց վրա հետագայում ազդելու միջոց ունենան՝ ապրիլի 17-ին անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
09:33
09:04
18:41
18:39
18:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44