Խորհրդային քիմիկոս Վիլ Միրզայանովը, որը համարվում է «Նովիչոկ» նյութի ստեղծողը, հայտարարել է, որ թույնը բարձր հիդրոխոցելիություն ունի, այսինքն՝ կորցնում է իր ունակությունները ջրի հետ շփումից: Այդ մասին նա ասել է «Коммерсантъ FM» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ անգլիական Սոլսբերիում ռուսական գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման օրը մառախուղ է եղել, օդը խոնավ է եղել: Բացի այդ, ջրի հետ նյութի ազդեցությունը, ինչպես նշել է Միրզայանովը, սկսվել է, երբ «Նովիչոկ»-ով դոնդողը քսել են ռեստորանի դռան բռնակին: Նա նշել է, որ արդյունքում Սկրիպալները չեն ստացել թունավոր նյութի մահացու չափաբաժին:
Միրզայանովի խոսքով՝ այդ թույնը կիրառողները չեն իմացել դրա ֆիզիկաքիմիական հատկությունների մասին: Այդ նյութը կարելի է կիրառել միայն չոր օդի պայմաններում:
«Այդ նյութն այդ պայմաններում կարող էր միայն հիմարը կիրառել, որը ոչինչ չգիտի «Նովիչոկ»-ի քիմիական հատկությունների մասին»,- ասել է քիմիկոսը:
Նա հավելել է, որ մաքուր թույնը կարող էին պատրաստել միայն հատուկ լաբորատորիայում:
Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաստատել է բրիտանական կառավարության վարկածը, որ Սկրիպալին և նրա դստերը թունավորել են նյարդապարալիտիկ նյութով:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Թեև Մեծ Բրիտանիան պնդում է, որ հարձակման կազմակերպիչը Ռուսաստանն է, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության առնչությամբ ադեկվատ և խելամիտ ապացույցներ չեն ներկայացվել:
Նշենք, որ Յուլյա Սկրիպալն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ նրա հոր առողջական վիճակն աստիճանաբար բարելավվում է։
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44