Ամերիկյան լրատվամիջոցները հայտնաբերել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտաամուսնական երեխա ունի: Ինչպես փոխանցում է USA.one-ը, Trump World Tower-ի նախկին դռնապան Դինո Սայուդինը հայտարարել է, որ 80-ական թվականներին սպասուհիներից մեկը Թրամփի հետ կապի մեջ է եղել եւ նրանից երեխա ունեցել:
Տղամարդն այս մասին պատմել է, երբ լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել Թրամփի ընտանիքին պատկանող ընկերություն AMI-ի (American Media Inc.) հետ իր համաձայնագրի մասին: Այդ պայմանագրի համաձայն՝ Սայուդինին վճարվել էր 30 հազար դոլար «այս պատմության էքսկլյուզիվ իրավունքի» դիմաց: Նախկին դռնապանը համոզված է, թե քանի որ իր հետ համաձայնագիրը հրապարակայնացվել է, ապա այն իրավաբանական ուժ չունի: Միեւնույն ժամանակ, AMI-ն նրա պատմությունը հետ գնելով եւ սեփական հետաքննություն անցկացնելով՝ հանգել է այն եզրակացության, որ դա հորինված է: Այս պատճառով 2016 թվականին Դոնալդ Թրամփի նախընտրական արշավից առաջ պայմանագիրն անվավեր է համարվել: «Ես կարող եմ հաստատել, որ Trump World Tower-ում աշխատելիս ինձ հրամայվել է նախկին սպասուհու մասին չխոսել նախագահ Թրամփի հետ կապի պատճառով, որոնք եղել են անցյալում: Այս կապի արդյունքում նա երեխա է ունեցել»,- հայտարարել է Դինո Սայուդինը:
Թրամփի անձնական փաստաբան Մայքլ Քոենը այս իրավիճակը մեկնաբանելիս ասել է, որ իրեն ոչ մի բան հայտնի չէ նախկին աշխատակցին որեւէ գումար վճարելու մասին: Սակայն նա հաստատել է AMI-ի ներկայացուցիչների հետ նման լուրի քննարկման փաստը:
Սայուդինի նախկին կինը համոզված է, որ տղամարդն ամեն ինչ հորինել է եւ փորձում է այդ կերպ իր վրա ուշադրություն գրավել: Կինը նրան անվանել է «տխրահռչակ ֆանտազյոր»: «Նա տեսել է չուբաքային: Նա տեսել է բիգֆուտին: Այս աշխարհը լքած մեր ընկերներից մեկին Դինոն ողջ է տեսել»,- պատմել է Նիկի Բենֆատոն:
Չի հաջողվել գտնել Trump World Tower-ի նախկին աշխատակցի վարկածը հաստատող ոչ մի ապացույց: Մի քանի պարբերականներ շարունակում են այս կապակցությամբ լրացուցիչ տեղեկություններ փնտրելու փորձերը, սակայն առայժմ ապարդյուն:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55